Քննարկել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության հեռանկարները

Պաշտոնական, Օրվա լուր | | October 16, 2010 13:13

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ  ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված  հարցեր:

Երկուստեք նշվել է երկու հայկական պետությունների միջեւ այս ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Դիտվել է 1560 անգամ:
Print Friendly

Leave a Reply