Բրեդ Փիթը մոլորվել է Բուդապեշտում և իր առանձնատունը շփոթել հարևանինի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2010 1:17

Հոլիվուդի աստղ Բրեդ Փիթը երկու երեխաների` երկվորյակների հետ ժամանեց Բուդապեշտ, որպեսզի միանա կնոջը` դերասանուհի Անջելինա Ջոլիին և մյուս չորս երեխաներին, որոնք Հունգարիայի մայրաքաղաքում են արդեն մի շաբաթ:

Ինչպես հայտնում է Hungary-ru-ն` հղում անելով Blikk-ին, Փիթը Հունգարիայի մայրաքաղաք է ժամանել Բոստոնից,  փոքր օդանավով, որտեղ  նկարահանվում էր Moneyball ֆիլմում:

Ակնկալվում է, որ ամուսնական զույգը  Բուդապեշտում կմնա մի քանի ամիս. Անջելինա Ջոլին այստեղ փորձում է ռեժիսորություն անել: Նա նկարահանում է մի սիրո պատմություն, թե ինչպես մի սերբ Բոսնիայի պատերազմի ժամանակ փորձում է ազատազրկվածների ճամբարից փրկել իր մահմեդական ընկերուհուն:

Փիթի և Ջոլիի երկու ավագ երեխաները հաճախում են ֆրանսիական դպրոց, իսկ ընտանիքը ապրում է դպրոցից ոչ հեռու ամսական 11 հազար եվրոյով վարձակալած վիլլայում, որ 1000 քմ տարածք ունի և 3 մլն ֆորինտ արժի:

 Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, մի անգամ մոտոցիկլով  տուն գալով` Փիթը երկար ժամանակ սպասել է, որ դարպասները բացեն, բայց այդպես էլ չեն բացել: Պարզվել է, որ նա շփոթել է տունը և ծեծել հարևանների դուռը:  Շփոթված դերասանին օգնության են հասել պապարացիները և ցույց տվել ճանապարհը:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply