Հայ զինծառայողները մասնակցում են «Փոխգործակցություն 2010» զորավարժությանը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 15, 2010 20:24
ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն 2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-ին Ռուսասատանի Դաշնության Չելյաբինսկ քաղաք է մեկնել ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը և օպերատիվ խումբը (ընդհանուր 106 հոգի):
Հայ զինծառայողները տեղաբաշխվել են զորավարժարանում նախապես բացազատված վրանային համալիրում և արդեն սկսել են ամենօրյա պարապմունքները:
Պարապմունքների ընթացքում հայ զինծառայողները աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ և բարձր պատրաստականությամբ` արժանանալով զորավարժության հրամանատարության բարձր գնահատականին:
«Փոխգործակցություն–2010» զորավարժության ավարտական փուլը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ից 28-ը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
