Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի լավագույն քաղաքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2010 16:24

Իտալիայի Ֆլորենցիա քաղաքը ճանաչվել է իբրև Եվրոպայի լավագույն քաղաք: Conde Nast Traveler ամսագրի ընթերցողները այս քաղաքին շնորհել են Readers’ Choice Awards մրցանակ`2010 թվականի համար: Ցուցակի երկրորդ տեղում Հռոմն է, երրորդում` Բարսելոնը: 1988 թվականից սկսած` Conde Nast Traveler ամսագրի ընթերցողները մասնակցում են հանրային հարցմանը, որը կազմակերպում է նրա ինտերնետային կայքէջը` նպատակ ունենալով ընտրելու լավագույն հյուրանոցները և առողջարանները`ըստ աշխարհագրական գոտիների:2010 թվականի քվեարկությանը մասնակցել է 25 հազար ընթերցող:

Սան Ֆրանցիսկոն  գլխավորում էԱՄՆ-ի քաղաքների ցուցակը, նրան հերթագայում է Չարլսթոնը և Սանտա Ֆեն:Ասիայի լավագույն քաղաք են համարել Բանգկոկը, երկրորդ տեղում Չիանգմայն է, որը գտնվում է Թաիլանդի հյուսիսում, երրորդը Ճապոնիայի Կիոտո քաղաքն է: Կանադայի 2 քաղաքները`Վանկուվերը և Քվեբեկը արժանացել են«Նոր աշխարհի  երկրների լավագույն քաղաք» անվանակարգին:

Տասնյակում ընդգրկվել է Տորոնտոն: Հյուսիսային Եվրոպայում լավագույն հյուրանոց է համարվել Բուդապեշտի Four Seasons Gresham Palace-ը: Լոնդոնի Milestone Hotel-ը  գլխավորում է Միացյալ Թագավորության հյուրանոցների ցուցակը:Կարիբյան կղզիների և Ատլանտիկայի տարածաշրջանում լավագույն է համարվել դոմինիկյան` Peninsula House в Las Terrenas հյուրանոցը:

Իսկ ԱՄՆ-ում հյուրանոցների շարքը գլխավորում է Լուիսվիլլում գտնվող`21c Museum Hotel հյուրանոցը: Մերձավոր Արևելքում լավագույն է համարվել  Դուբայի Park Hyatt հյուրանոցը: Four Seasons Tented Camp Golden Triangle հնգաստղանի համալիրը գլխավորում է Ասիայի  լավագույն առողջարանների  վարկանիշը, իսկ Եվրոպայում` իռլանդական Ashford Castle-ը : Օդային լավագույն ընկերություններ  է համարվել Singapore Airlines-ը, երկրորդ և երրորդ տեղերում են համապառտասխանաբար` Singapore Airlines-ը և Emirates-ը:

Դիտվել է 2301 անգամ:
Print Friendly

Leave a Reply