Ալեք֊սանդր Խաչատրյան. ջնջվում են Ռուբինյանի ու դերասանի սահմանները

ՄՇԱԿՈՒՅԹ | | May 26, 2009 16:08

img_3622-1«Դուք կյանքում է՞լ եք տենց հարուստ», – հարցրել է տաքսու վարորդն Արտաշես Ռուբինյանի դերակատար Ալեքսանդր Խաչատրյանին, երբ դեռ ընդամենը 15-20 սերիա էր ցու֊ցադրվել «Կյանքի գինը» սերիալից: Տաքսու վարորդն այն քչերից է, որ դերասանին իր հերոսից տարբերում է: Ուրիշներն այնքան են նույնացնում դերասանին հերոսի հետ, որ երբ Խաչատրյանին փողոցում տեսնում են, որպես Ար֊տաշես Արամիչի խորհուրդներ են տալիս, թե ինչպես հաղթի թշնամիներին:

«Մի անգամ «Կազիրյոկում» նստած ընկերոջս էի սպասում,- պատմում է Խաչատրյանը,- մեկ էլ տեսա` հեռու սեղանից մեկը վեր կացավ, մոտեցավ: Մտածեցի` մենակ չգա ասի` արի մի բաժակ խմենք: Կանգնեց գլխավերևս ու ասեց` «դուք գիտե՞ք, որ Սրապը սաղ ա»: Ես սպանել էի տվել Սրապին, հաջորդ սերիաներից հանդիսատեսը գիտեր, որ ողջ ա, բայց ես դեռ «չգիտեի»: Շշմած մնացի, ասեց` արա՜, երևի ջղայնացավ, որ տենց բեխաբար նստել եմ իմ համար, նեղացավ ու գնաց: Իսկ որ բիլիարդի տեսարանն էինք նկարում Բարխուդարովի թիմի հետ հանդիպման մասին, դուրս եկանք, որ կողքի սրճարանում սուրճ խմենք, մեկը մոտեցավ, ձեռքով բարևեց, ասեց. «Ցավդ տանեմ, ե՞րբ ես դեպուտատ դառնալու, ես սրանց»,- ու աչ֊քի տակով թարս նայում ա Բարխուդարովի տղեքի կողմը»:

img_3682-1

«Կյանքի գինը» նկարահանման ժամանակ

«Ալիկին կամ Ար֊տո Ռու֊բինյանին»` գրված էր այն ծրարի վրա, որ դերասանի դուստրն էր Ամերիկայից նրան ուղարկել, և որով ես վերցրի նրա նկարների CD-ները: Ծրարն, իհարկե, փոստով չէին ուղարկել, քանի որ Ռուբինյանի «հասցեն»` ճոխ հյուրասենյակը, ննջարանն ու գրասենյակը «Արմենիա» հեռուստատեսության տաղավարներում են, իսկ ինքը` 62-ամյա դերասանը, հիմա ապ֊րում է վարձով` Երևանի մի փոքրիկ բնակարանում:

Արդեն 17 տարի է, որ նա իր կնոջ` դերասանուհի Ալիս Կապ֊լանջյանի, երկու դստեր ու երկու թոռան հետ բնակվում է Գլենդելում: Ամերիկյան պարզ ու հարմարավետ ոճով կահավորված իր երևանյան հյուրասենյակում մեր զրույցի ընթաց֊քում նրա վառ կանաչ աչ֊քերը նույնքան սուր ու թափանցող հայացք ունեին, որքան Ռուբինյանինը` իր փառահեղ տանը, բայց հիմա դրանց կրքոտ փայլը շողարձակում էր ոչ թե թշնամուն հաղթելու նոր ծրագրից, այլ դերասանական արվեստի մասին խոսելուց:

Վերջին 5-6 տարին նա հաճախ է Հայաստան գալիս: Սկզբում ուզում էր մի բիզնես սկսել, հատկապես, որ պատրվակ ունենա այստեղ լինելու, բայց երբ «Կյանքի գինում» նկարվելու հրավեր ստացավ, պտղատու այգիների իր սկսած բիզնեսը երկրորդական դարձավ, ու բիզնեսմենի իրական կյանքը փոխարինվեց բիզնեսմենի դերով:

Անձնական բիզնեսի գաղափարը դեռ կա, Լոս Անջելեսի UCLA համալսարանից վերցրած գրականությամբ ուսումնասիրում է գործ սկսելու սկզբունքները, որ տակ չտա ու իր հերոսի` Ռուբինյանի հակապատկերին չվերածվի:

img_3482-1

Վիոլետ Գրիգորյանը Խաչատրյանից հարցազրույց վերցնելիս

Իսկ ինչպե՞ս կարող էր ուսումնասիրել իր հերոսի` ժամանակակից հայ բիզնեսմենի կերպարը, ում կյանքը հրապարակային չէ, իսկ նրա մասին գրականություն չկա անգամ UCLA-ում: Ինչպե՞ս կյանք ու շունչ տալ հայ գործարարի կերպարին, որի ընդամենը մի տիպ կա` մամուլում օլիգարխներից կերտված ու ասես քսերոքսով բազմացրած: Ինչպե՞ս զգացմունք, վարքագիծ ու բնավորություն հաղորդել այդ անշունչ կարծրատիպին. «Արտաքին փոխել, գրիմ անել, սպիներ դնել, մի աչքը չգիտեմ ինչ անել պարապ բաներ են, մեկ ա, վերջին հաշվով մի 15 րոպե հետո իմանալու են` ով ա: Ինձ համար ամբողջ հարցն ա` խաղալ մտածելակերպը, ոչ թե թուշ քորելը»:

Ալեքսանդրը, որ դերաբաշխման ամենավերջում է ստացել այդ դերի համար հրավեր, սցենարիստ Աննա Թեր֊ջանյանի հետ (մյուսը` Հարութ Կբեյան) եր֊կար զրույց֊ների արդյունքում ի վեր֊ջո բերել է կեր֊պարի իր մեկնաբանությունը. «Ար֊տաշես Ռուբինյանի խարակտերն ավելի հաբռ֊գած, ցինիկ ու լկտի էր: Ես իմ ցանկությունն ասեցի, որ Ար֊տաշեսը ոչ թե Վանո֊յի ժամանակաշր֊ջանի լկտիներից մեկը լինի, այլ 2015-20 թվի հայ բիզնես֊մենի կերպար»:

Գուցե օգնել է իրակա՞ն օրինակը` իր ընկերը, որ «զրոյից սկսել ու դարձել է խոշոր բիզնեսմեն, ու որի տղաները հետը «հայրիկով» են խոսում»: Կերպարը կերտվում է նաև օլիգարխների մեջ Ալեքսանդրի նկատած փոփոխություններով. իշխանությունը հաստատուն պահելու համար ունեցած ֆինանսական ու տնտեսական լծակներից, թիկնապահների ջոկատներից բացի` նրանք հիմա արդեն հանրային դրական իմիջ ստեղծելու վրա են աշխատում ու օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ: Ալեքսանդրը նկատում է, որ օլիգարխական երբեմնի մռայլ ու դաժան դեմքերը փոխվում են, հասարակական գործունեության շնորհիվ այդ դեմքերից հիմա ժպիտը չի իջնում:

Ալեքսանդրը շրջանցեց «լկստված փողատերի» չարչրկված ստերեոտիպն ու տասնյակ հազարավորներին սիրելի դարձրեց բիզնեսմենի կերպարը մի երկրում, ուր սովոր են ատել հարուստին:

Նա իր հերոսին ներկայացնում է «մարդկային բոլոր պլյուսներով ու մինուսներով», անձնական դրամայով, կամքի, զգացմունքների ու կրքերի ներքին պայքարով, գործարար աշխարհի խաղի դաժան կանոններին դատապարտվածությամբ և այդ աշխարհում իր սեփական կանոններն ու սկզբունքները պահպանելու ջանքերով: Նրա կերպարը սերիայից սերիա հարստանում է` սիրո, որդու կորստի, լքած կնոջ ինքնասպանության, բիզնես-պատերազմի հակասական ելևէջներում հասնելով մինչև ողբերգական հնչողության: Ռուբինյանը կաշառում, խարդախում ու անգամ սպանում է, սակայն «հեշտորեն չի սպանում», փորձում է բոլոր միջոցները` համոզել, կաշառել, ծայրահեղ դատավճռից խուսափելու համար: Առաջին սեզոնի` 25 սերիայի վերջում, երբ Սրապն Արտոյի որդու վրա սպանության գործ էր սարքել, ու տղային բանտ էին տարել, Ռուբինյանը երկար փորձում էր նրան համոզել, որ բիզնեսն ու ընտանիքները չխառնեն, բայց հետո պատվիրում է սպանել Սրապին` «պիտի ուտես, որ քեզ չուտեն»:

Ռուբինյանի արարքների բարոյական հիմնավորումները սնվում են հասարակության մեջ եղած ընտանիքի պաշտամունքից: Մինչդեռ նրա հիմնական թշնամին` Բարխուդարովը, նրա հակապատկերն է` ընտանիք չունեցող ու ընտանիքի մասին ցինիկ դատողություններ անող մի մենակյաց, որ միայն սեփական շահերի համար սառնասրտորեն սպանելու պատվերներ է տալիս:

Երբ Ալեքսանդրը հերթական նկարահանումների համար Ամերիկայից Երևան էր գալիս, զարմացել էր, թե ինչու իր զարմիկի 10-11 տարեկան տղան գիշերը չէր քնել ու հոր հետ լուսաբացին օդանավակայան էր եկել, որ իրեն դիմավորի: «Ինչի՞ ես ինձ սիրում, որ հոպարդ ե՞մ», «չէ,- պատասխանել էր երեխան,- որ ճիշտ ես»: Ուրեմն եկել էր ոչ թե իրեն` հորեղբորը դիմավորի, այլ` Ռուբինյանին: Ալիկը Ռուբինյանի բոլոր մեղքերը թվարկում է, թե ինչ սիրելու բան է իր հերոսը, սակայն չէր կարողացել համոզել: Տղայի համար Ռուբինյանն ինչ անում է, ճիշտ է անում, անգամ մարդ սպանելիս «ճշտով» է սպանում: Նույնիսկ սկսել էր խորհուրդներ տալ` սրան սենց կանես, նրան նենց կանես, իսկ «կնոջդ էլ կռիշից կգցես»: Ինչի՞, չէ՞ որ Ռուբինյանն էլ էր կնոջը դավաճանում, տղան պատասխանել էր` դու կարաս:

Խաչատրյանը կարևոր է համարում, որ սերիալում հարցերն այնքան միանշանակ ու կատեգորիկ պատասխաններ չեն ստանում, որքան տասնամյա տղայի համար, տարբեր սեռերի ու սոցիալական շերտերի հերոսների հայացքները հակադրվում են, և, օրինակ, Սոնայի դավաճանության մեղադրանքներին ընկերուհին պատասխանում է` կնոջ իրավունքները վկայակոչելով:

Խաչատրյանն իր հերոսին դրական չի համարում, դրական հերոսներից նա մինչև կոկորդը կուշտ է, ժամանակին շատ է խաղացել: Այսօր շատերին միայն Ռուբինյանով հայտնի դերասանը ժամանակին խաղում էր Սունդուկյանում, հեռուստաթատրոնում ու բազմաթիվ կինոնկարներում` Սովետի տարբեր երկրներում (Հայֆիլմ, Մոսֆիլմ, Լենֆիլմ, Բելառուսֆիլմ, Տաջիկֆիլմ): Բայց երբ ասում է, թե թատրոնն իրեն այնքան երես չի տվել, ինչքան կինոն, Ալիսը զարմանում է` «ինչի՞, ինչքան հերոսի դեր կար, քեզ էին տալիս», «քեզ էլ` հերոսուհիների»,- հիշեցնում է Ալեքսանդրը:

ankakhalik-1

Հեռուստաներկայացում Նորա երզնկյանի հետ, 70-ականներ

Երբ 60-ականների վեր֊ջին բաց֊վեց Սունդուկյան թատ֊րոնի ստուդիան, Ալեք֊սանդրը հայտնվեց Վար֊դան Աճեմյանի խմբում: Նրան պահելու համար Աճեմյանը նույնիսկ բանակից ազատել տվեց երիտասար֊դին: Հետո եղան առաջին ֆիլմերը` «Ժայռը», ուր Ալեք֊սանդրի հերոսը` երիտասարդ, կրթված փաս֊տաբանը, վերադառ֊նալով հայրենի գյուղ, փոր֊ձում է գյուղացիներին փրկել տեղի ֆեո֊դալի շահագործումներից: Եվ Էդմոնդ Քյո֊սայանի «Լքված հեքիաթների կիր֊ճը», ուր նա երկրաբան է, քաղաքից եկած սրտակեր գայթակղիչ, որ գեղջ֊կուհի գեղեց֊կուհու խելքն է ուտում: Եր֊կու ֆիլմերում հզոր դերասաններ Գուր֊գեն Ջանիբեկյանի ու Ար֊մեն Ջիգար֊խանյանի ներ֊կայությունը չխանգարեց, որ գեղեցիկ երիտասար֊դի հմայքը հանդիսատեսին գերի: Սովետում, իհար֊կե, դերասանի սեք֊սուալ հմայքը չէր քննարկվում, բայց շատ ռեժիսոր֊ներ էին իրենց աշխատանք֊ներում ուզում տես֊նել այդ տիրական, կամային ու թափանցող հայաց֊քով երիտասար֊դին` որպես կո֊մունիս֊տական դրոշակակրի, որ «բուր֊ժուական» մադամ բո֊վարիների փոխարեն սովետական հանդիսատեսին էր գայթակղելու: Կապիտալիս֊տական Հո֊լիվու֊դի պես, սոցիալիս֊տական Սովետն էլ էր շահագործում դերասանների ար֊տաքինն ու տես֊քը, սեք֊սուալ հմայքը, միայն ոչ թե կո֊մեր֊ցիոն, այլ գաղափարախո֊սական նպատակով: Լենինի ասած կուսակցական պրո֊պագանդայի գործիք կինոն այնպես էր քամում-շահագործում նաև Ալեք֊սանդրին, որ նա երազում էր գո֊նե մի բացասական դեր խաղալ «մի կենդանի բան, որ մար֊դու նման լինի, պլակատ չլինի»:

Եվ երբ 71թ. հրավիր֊վեց նկար֊վելու «Հեղկո֊մի նախագահը» ֆիլմում դաշնակցական, Արարատ֊յան հանրապետության զինված ուժերի նախարար Կուրո Թար֊խանյանի դերում, Ալեք֊սանդրը շատ ուրախացավ: Նկար֊վելուց առաջ ռեժիսոր Հենրիկ Մար֊գար֊յանին ասեց` «մորթել, սպանել, մաուզերիստ, տենց բաներ չկա, մար֊դիկ գաղափարական են եղել, հանուն գաղափարի են կռվել, ճիշտ են եղել, թե սխալ, ուրիշ հաց ա»: Փնտրեց Թար֊խանյանի մասին գրականություն, բայց ոչ մի նյութ չգտավ, «նույնիսկ Կո֊մայգում`նստած թո֊շակառու֊ները, որ նար֊դի էին խաղում, ու ում հարցնեիր` Անդրանիկի զինվորն էր եղել, ո֊չինչ չգիտեին Կուրոյի մասին»: Վեր֊ջապես մի կերպ գտավ Սիմոն Վրաց֊յանի «Հայաս֊տանի հանրապետություն» գիր֊քը և ինչ-որ ինֆորմացիա քաղեց:

Մենք թռել ենք արագընթաց գնաց֊քի մեջ, ո֊րն ամբողջ աշխար֊հում վաղուց սլանում է` սերիալի գնաց֊քը: Հայկական սերիալը 2-3 տարեկան երեխա ա, ի՞նչ եք ուզում, թո֊ղեք մեծանա: Պետք չի մորթել, պետք ա ուրախանալ, եթե չենք կերակրում, գո֊նե չխեղդենք:
Ալեքսանդր Խաչատրյան

Սակայն հենց Ալեք֊սանդրի հմայքը մարմնավոր֊վեց դաշնակցականի կեր֊պարում, Մոսկվայում գնահատ֊վեց որպես «սխալ դերաբաշխում», քանի որ քաղաքական հակառակորդը շատ ավելի գաղափարական, ազդեցիկ ու համո֊զիչ էր, քան կո֊մունիս֊տը, և ցենզուրան մի լավ «խուզեց» կինոնկարը:

Բայց «պայծառ ապագային» հառած նրա թափանցիկ աչ֊քերը երազկոտ ռոմանտիզմից ու անխախտ հավատից բացի` խորքում չարաճճի կայծեր, դիվային փայլ ունեին, որ հրաշալի հնարավորություն էր տալիս դասական բացասական հերոս֊ներ, գեղեցիկ սատանաներ, «սիրելի բարեկամներ» մարմնավորելու համար: Ու Ալեք֊սանդրը խաղաց նաև նման դերեր` «Խնձո֊րի այգում», ինչ֊պես ժո֊ղովր֊դի անվանած «վատ փեսայի» դերը, «Պաղդասար ախպարու֊մ»` Կիպար և այլն:

Ավետ Ավետիս֊յանի, Գուր֊գեն Ջանիբեկյանի, Արուս Ասրյանի հետ աշխատանքի շնորհիվ դերասանական լուրջ դպրոց է անցել, բայց աշխար֊հը փոխվում է, ու հին դպրո֊ցով ժամանակակից դեր չես կեր֊տի. «Ավանդույթները հո չես քաշ տալու քո ժամանակի մեջ, լավ ա ունենաս քո թիկունքում, իմանաս դրանց մասին, բայց հո չես շալակդ դնի ու ճկռես դրանց տակ»: Իր սերնդի դերասանները, որ կարող էին օգտակար լինել երիտասարդների համար, «հեղափոխության զոհ դար֊ձան»:

Հեղափոխական 90-ականները այնքան տհաճ հիշո֊ղություններ են բերում, որ չի ուզում խո֊սել. «Յուրաքանչ֊յուր հեղափոխության ժամանակ ինչ֊-որ մար֊դիկ պայքարում են գաղափար֊ների համար, ինչ-որ մար֊դիկ` իշխանության»: Ու 91-ին, երբ Ամերիկա էին գնում, այնքան վիրավոր֊ված էր, որ Ամերիկա գնալիս տուն-տեղ, ամեն ինչ ծախում է, որ էլ եր֊բեք հետ չնայի, բայց պարզվեց, որ «հետ նայելը տնով չի, ողջ կյանք֊ներս ու կենսագրություններս ա ստեղ»:

Նոր եր֊կիր ստեղծելու գործում Ռու֊բինյանի «դերի» փոխարեն այլ դեր չէր ուզենա խաղալ, ար֊դեն այս դերն առիթ է տալիս վեր հանել իրեն հուզող քաղաքացիական պրոբլեմները: Դեր է, ճիշտ է, բայց կարևոր է, թե ով է խաղում, և ում բերանով են հասարակական խնդիր֊ներ բարձրաց֊վում. «Շատ կարևոր ա նաև, թե ո՛վ֊ ա ասում, եթե մեկն ա, որ պիտի ասեն` լավ էլի, գիտենք, նո֊րից սուտ ա ասում, իրան գիտենք ու գիտենք` իրա ազնվությունը քանի կո֊պեկ ար֊ժե: Իսկ երբ ասում ա մեկը, ո֊րին սիրում ու հավատում են, լրիվ ուրիշ ար֊ժեք ա ստանում նրա ասածը»:

«Կյանքի գինը» մեր երկրում կապիտալիզմի զար֊գաց֊ման դինամիկան է ներ֊կայաց֊նում` տար֊բեր գործարար֊ների` տեղացու, ռու֊սական ԿԳԲ-շնիկի ու սփյուռ֊քահայի գործունեությամբ, բայց նաև ցույց է տալիս, թե ինչ֊պես կարող է սերիալն անդրադառ֊նալ ժամանակակից կյանքին, մեր այսօր֊վա պրոբլեմներին, այն, ինչ դեռ չի կարողանում անել կինոն:

ankakhalex7-1

1969թ.

Ալեք֊սանդրը չի տարանջատում սերիալն ար֊վես֊տից` կինո֊յից ու թատ֊րոնից, նրա համար անպատ֊կերաց֊նելի է, որ դերասանը կարող է մտածել` «դե սերիալ ա, էս֊տեղ խալտու֊րա անեմ, հետո որ կինո լինի, այ էնտեղ ես կխաղա՜մ»: Ֆիլմը Ժապավենի վրա է նկար֊վում, թե չիփի, մեկ է, նա իր աշխատանքը նույն կերպ է անում: Միայն սերիալում աշխատելու տեմպն ու արագությունը թույլ չի տալիս դերի վրա հիմնավոր աշխատել. «Հիմա մենք ամեն ինչ անում ենք գրեթե с листа, ոնց որ երաժիշտ֊ներն են ասում, այսինքն` էջից: Որ նո֊տաները դնում ու սկսում են նվագել: Կեր֊պարի վրա աշխատելու, նույնիսկ տեքստը սովորելու ժամանակ չկա ֆիզիկապես: Մենք եթերից մի օր ենք առաջ, սցենարը նկարահանումից է մի օր առաջ: Ու ընդհանրապես չգիտես` ինչով ա վեր֊ջանում քո կեր֊պարը, ինչի ա ընդունակ: Օ֊րինակ, ես չգիտեմ`եր֊կու սերիա հետո մարդ սպանելո՞ւ֊ եմ, թե չէ, երբ որ չգիտես` կեր֊պարդ որտեղից ա սկսվում, ինչ ընթաց֊քով ու որտեղ վեր֊ջանում, չես կարում ճիշտ խարակտերը շարես, ճիշտ զար֊գաց֊նես: Բայց որ սկիզբն ու վեր֊ջը իմանում ես, մեջը կարող ես խաղալ, իմպ֊րովիզացիա անել»:

Ամռանը փոր֊ձելու են գո֊նե մի տասը սերիա առաջ ընկնել եթերից, որ շունչ քաշեն, թե չէ հիմա հազիվ հասցնում է տուն մտնել, երեսը լվալ ու քնել, որ առավոտ շուտ նո֊րից, տեքստը թևի տակ, վազի նկարահանման ու մինչև հագուստ փոխելն ու գրիմ անելը` տեքստը նայի ու նայելով մտնի տաղավար: Մյուս աշխատողները եր֊կու հեր֊թափոխով են, իսկ դերասանները օ֊րական 12, եր֊բեմն նույնիսկ 16 ժամ են աշխատում, Ռու֊բինյանն ու Բար֊խուդարովն ի՞նչ հեր֊թափոխ ունենան, անփոխարինելի են: Շնչակտուր վազում են եթերի հետևից` առանց անգամ հիվանդանալու իրավունքի, օր է եղել, որ մոնտաժո֊րը սերիայի առաջին 15 րոպեն եթեր է տվել, ընթաց֊քում մյուս 15 րոպեն մոնտաժել: Ու հեռուստադիտողը չի սխալվում որ նույնաց֊նում է դերաս֊անին ու հերոսին, նա օրվա մեծ մասն է Ռու֊բինյան:

Արագության մեջ տրամաբանական անխուսափելի վրիպակները հեռուստադիտողն սկսում է «սրբագրել»: Ամուսինս նկատել էր, որ Մար֊կին սպանելուց հետո կարող էին ձեռ֊քի հեռախո֊սը վերցնել ու զանգած համար֊ներով իմանալ, թե ով է եղել նրա պատ֊վիրատուն, բայց փոխարենը սկսում են գուշակություններ անել: Ալիկի գործարար ընկերը զանգել-ասել է, թե` «Էդ Բար֊խուդարով դեպու֊տատն ի՞նչ֊ իրավունք ունի բիզնեսի տնօ֊րենի տակ ստո֊րագրելու, դեպու֊տատն իրավունք չու֊նի բիզնես ունենալո֊ւ»: Հետո, օ֊րինակ, երբ Ռու֊բինյանը կաշառք է տվել, զանգել-ասել են` «էդ փոքր ծրարի մեջ ո՞նց֊ ես հար֊յուր հազար դո֊լլար տեղավորել»: Մի գեղար֊վես֊տական ֆիլմը 7-8 ամսում է նկարահանվում: Իսկ «Կյանքի գինը» սերիալի 4 ամս֊վա ընթաց֊քում նկար֊վել է 76 սերիա, որ մոտ 25 լիամետ֊րաժ ֆիլմի ֆորմատ է: Այսինքն` ամեն շաբաթ մեկուկես գեղար֊վես֊տական ֆիլմի չափ նկարահանվել է:

Ռու֊բինյանը խո֊սում է խո֊սակցական հայերենով, կենդանի, ապ֊րող լեզվով` ո՛չ գեղեց֊կաց֊նելով, ո՛չ էլ գռեհկաց֊նելով, ո՛չ է-երով է խո֊սում, ո՛չ էլ` «պադզաբոռնի ռեալիզմ» խաղում: Ալեք֊սանդրը համոզված է, որ միայն «արա՛» ու «ա՛յ տ֊ղա» շատ ասելով` սերիալի մեջ կյանք չի մտնում. «Բացասականը ցույց տալու համար պար֊տադիր չի եր֊կու էդքան վատն անես, որ հաս֊կանան` բացասական է ու չսիրեն»:

Իսկ որ ասում են` սերիալներում քրեական աշխար֊հը ռոմանտիզաց֊վո՞ւմ է. «Մեր սերիալը քրեական աշխար֊հի մասին չի, բայց քրեական էլեմենտ֊ներ չեն կարող չմտնել, ո֊րով֊հետև որևէ բիզնեսում, որևէ տեղ, ուր կա շատ փող, բնականաբար, կլինեն նաև քրեական հանցագործություններ: Մեր սերիալն ավելի «ժիզնենի» բան ա, մարդկային ճակատագրերի մասին: Ես ինչի՞ ամբողջ կյանքս չեմ սիրել ու հոգնել եմ դրական հերոս֊ներից: Տեսեք` սիրուն, կանաչ մար֊գագետ֊նում կո֊վն արածում ա, դրական պատ֊կեր, բայց նայում, նայում ես` անհետաքրքիր ա, կյանք չկա էդքան: Բայց երբ մի գիշատիչ ես տես֊նում, մանավանդ` երբ որսի ա պատ֊րաստվում, լարում ա մտնում, կյանք կա մեջը: Էս մար֊դիկ լիար֊ժեք կյանքով են ապ֊րում` իրանց ամեն ինչով, իրանց սիրելով, ատելով, աշխատելով, խաբելով, իրանց ճշմար֊տություններով, ու հաճախ նրանց ճշմար֊տությունները, բարոյականությունները բախվում են»:

Ալեք֊սանդրը մի քանի տարի առաջ առիթ ունեցավ հո֊լիվուդյան ցածր բյուջետային մի ֆիլմում ռու֊սական մաֆիո֊զի կեր֊պար խաղալ (Ամերիկայում մաս֊նագիտությամբ զբաղվելու քիչ առիթներից մեկը: Այնտեղ ար֊ծաթի բիզնեսով է վաս֊տակել, որ ճգնաժամի հետևանքով փակվեց): Ու երբ մի էպիզո֊դում նա իր ստո֊րադաս֊ներին էր նախատում, որ վատ են աշխատել, աչքն ընկավ դեմը կար֊կամած ամերիկացի դերասանին. նա նույնն էր զգում, ինչ ինքը` 30 տարի առաջ, նո֊րավարտ դերասան, Ար֊մեն Ջիգար֊խանյանի հետ «Լքված հեքիաթների կիր֊ճում», երբ ինքը գնահատող հայաց֊քով նայել էր նրա կնո֊ջը: «Ար֊մենը խո֊սելիս նապոռով էր խո֊սում, նայում էի Ար֊մենին ու զգում էի, որ որպես դերասան խեղճանում եմ, Ար֊մենը ճնշում էր»:

Ես չգիտեմ` ինչ են զգում «Կյանքի գինը» սերիալի երիտասարդ դերասաններն Ալեք֊սանդր Խաչատրյանի հետ դրվագներում, կար֊ծում եմ` դա առնվազն նման կլինի ֆուտ֊բո֊լի դաշտում ստացած լավ պասի, իսկ որ «Կյանքի գինը» դար֊ձել է լավագույն հայկական սերիալը, ու երեկո֊յան 9 անց կես մար֊դիկ տուն են նետ֊վում, որ բաց չթողնեն վեր֊ջին ինտ֊րիգը, ուրեմն, լավ պասերը գո֊լով են ավարտվում:

Դիտվել է 5935 անգամ:
Print Friendly

Leave a Reply