Սոմալիում գերեվարվել են հումանիտար կազմակերպության աշխատակիցները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2010 15:19

Սոմալիի արևմուտքում զինյալների խումբը գերեվարել է «Օգնենք երեխաներին» միջազգային կազմակերպության  2 աշխատակիցների:Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան Սոմալի- Եթովպիա սահմանային գոտում: Գերեվարվածներից մեկը Զիմբաբվեի քաղաքացի է, մյուսը բրիտանահպատակ է: Նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:ԻՌՏԱՌ- ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ`գերիներին տարել են հակակառավարական`«Աշ Շաբաշ»խմբավորման կողմից հսկվող շրջան:

Դիտվել է 1475 անգամ:
Print Friendly

Leave a Reply