Կիևում ձերբակալվել են սև փոխպատվաստողներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2010 14:57

Կիևում 3 բժիշկ է ձերբակալվել , ովքեր կասկածվում են մարդկային օրգանների ապօրինի փոխպատվաստման գործում: Բժիշկները Շալիմովի անվան վիրաբուժության և փոխպատվաստման ազգային ինստիտուտից են: Ռեցիպիենտները նախկին խորհրդային  հանրապետությունների ունևոր քաղաքացիներն են: Երիկամի փոխպատվաստման համար նրանք վճարել են 100-200 հազար դոլար: Հաստատվել են այս գործից 10-յակ տուժածներ, ովքեր Ուկրաինայի, Ռուսաստանի . Մոլդովայի, Բելառուսի և Ուզբեկստանի քաղաքացիներ են: Ձերբակալված բժիշկները մեղադրվում են  Ուկրաինայի քրեական օրենսգրքի 149 հոդվածի երկրորդ մասով, ինչը ենթադրում է 12 տարի ազատազրկում: Ուկրաինայի ներքին գործերի կիբեռհանցավորության և թրաֆիկինգի դեմ պայքարի դեպարտամենտի պետ Յուրի Կուչերը նշել է , որ այդ հանցավոր խմբի կազմում կա 12 մարդ, իսկ խումբը ղեկավարում է Իսրայելի քաղաքացի:

Դիտվել է 1831 անգամ:
Print Friendly

Leave a Reply