Վրացակական կողմը դժգոհ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2010 14:11

Վրացական կողմը դժգոհ է հոկտեմբերի 14-ին  Ժնևում` Կովկասում անվտանգության  և կայունության հարցերով կայացած բանավեճից: «Պատերազմի ավարտից 2 տարի է անցել, սակայն մենք  առաջընթաց չենք ունեցել Ժնևյան գործընթացի բարի կամքի գործընթացների շրջանակներում` սկզբունքային հարցերի հանգուցալուծման իմաստով»,- հայտարարել էՎ րաստանի փոխարտգործնախարար Գիգա Բոկերիան  Ժնևում կայացած մամուլի խորհրդաժողովում: Նրա  խոսքով`ռուսական կողմը նախկինի պես չի կատարում 2008 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունված` հրադադարի համաձայնագրի` իր գլխավոր պարտականությունները: Վրաստանի պատվիրակության մեկ այլ անդամ` արտաքին գործերի նախարարության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Կապանաձեն ծանուցել է«Ռուսթավի 2» հեռուստաալիքին, որ բանավեճի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական զորքերը վրացական Պերևի գյուղից դուրս բերելու մասին:

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply