Ավարտվել է Նոր Եդեսիայի կենտրոնի վերանորոգումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2010 14:08

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող, Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի (ՍԻ Էյջ Էֆ ) և «Շեն»  ԲՀԿ-ի  կողմից իրականացվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ) 2010 թվականի հոկտեմբերի 15-ին նշեց Նոր Եդեսիայի  համայնքային կենտրոնի վերանորոգման ավարտը: Միջոցառմանը մասնակցեցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱՄՆՄԶԳ/Հայաստան առաքելության փոխտնօրեն Ջոն Սյոնգը, Օրանժ/Հայաստանի գլխավոր տնորեն Բրունո Դյութուան, Նոր Եդեսիայի գյուղապետ Վահան Աբգարյանը, «Շեն » ԲՀԿ-ի տնօրեն Հայկ Մինասյանը, Սի Էյջ Էֆ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Զորան Ռադիչ ը, ԱՄՆՄԶԳ-ի հայստանյան առաքելության ներկայացուցիչները , ծրագիրն  իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները և համայնքի անդամները:

Համայնքային կենտրոնը միահարկ շինություն է, որ ամբողջական վերակառուցման կարիք ուներ: Սի Էյջ Էֆ-ը փոխարինեց տանիքն ամբողջությամբ, տեղադրեց նոր պատուհաններ, դռներ, և անցկացրեց նոր էլեկտրալարեր: Սի Էյջ Էֆ-ը տեղադրեց նաև գազայրումով տաքացվող համակարգ, որը հնարավոր կլինի գործարկել գազահամակարգի առկայության դեպքում: Մինչ այդ համայնքային կենտրոնը կտաքացվի էլեկտրականությամբ Վերանորոգման ենթակա ընդհանուր տարածքը կազմում էր 250 քառ. մ:

Համայնքային կենտրոնում գործելու է ինտերնետ կենտրոնը, որը սարքավորումներով զինել է  «Շեն» ԲՀԿ-ն, համագործակցելով Օրանժ/ Հայաստանի հետ: Համայնքային կենտրոնում երկու սենյակ տրամադրվելու է  Ջուր օգտագործողների միությանը և Հայփոստի գրասենյակներին վարձակալությամբ, որը գյուղապետարանին կապահովի կենտրոնի պահպանման ծախսերի համար անհրաժեշտ եկամուտով:

Ծրագրի ավարտից հետո գյուղական համայնքը կունենա մի տեղ, որտեղ համատեղ կվերհանվեն և կսահմանվեն առաջնահերթությունները համայնքային խնդիրների  համար, ինչպես նաև կգտնվեն այդ խնդիրների լուծման եղանակները: «Համայնքային կենտրոնը համայնքին ոչ միայն կտրամադրի համակրգչային ուսուցում, ի թիվս այլ ծառայությունների, այլև կակտիվացնի մարդկանց լավագույնս մասնակցելու համայնքի ամենօրյա գործունեությանը և կազմակերպելու այն: »,-շեշտեց Ջոն Սեոնգը կենտրոնի բացման իր ելույթում:

Համայնքից յոթ անձ և հինգը հարևան համայնքներից աշխատել են այս վերանորոգման ծրագրում: Վերանորոգման ավարտից հետո երկու մասնագետներ մշտական աշխատանք կստանան համակարգչային ակումբում:

Հայաստանում ԱՄՆՄԶԳ առաքելության փոխտնօրենը նշեց, որ Նոր Եդեսիայի համայնքային կենտրոնի  վերանորոգման ծրագրից բացի ԱՄՆՄԶԳ-ի կողմից Արագածոտնում իրականացվող ծրագրերը ներառում են Մաստարայի մանկապարտեզի, Փարպի և Ծաղկահովիտ համայնքների նախակրթարանների, ինչպես նաև Աշնակի ու Կաթնաղբյուրի համակարգչային ակումբների վերանորոգման ծրագրերը:

Մինչև 2010 թվականի դեկտեմբերի վերջը ՓԵՎԾ-ն ակնկալում է ավարտել ենթակառուցվածքների վերականգնման 48 ծրագիր, որոնցից կօգտվեն մոտավորապես 38,000 հազար մարդ, իսկ 800 հայաստանցի կապահովվի կարճաժամկետ աշխատանքով: Մոտ 140 մարդ նաև կունենա մշտական զբաղվածություն ՓԵՎԾ-ի կողմից վերականգնված ենթակառուցվածքներում:

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply