Եվրոպացի կանանց երջանկության գագաթնակետը իդեալական քաշ ունենալն է

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | October 15, 2010 14:00

Երջանկության վերաբերյալ ժամանակակից եվրոպացի կանանց պատկերացումների վարկանիշը գլխավորել Է սեփական իդեալական քաշի պահպանումը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, Եվրամիությունում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունը ցույց Է տվել, որ թույլ սեռը իր կազմվածքի մասին հոգ տանելն ավելի բարձր Է դասում նույնիսկ տղամարդկանց հետ անձնական հարաբերություններից:

Եվրամիության բնակչուհիների մեծամասնության կարծիքով՝ ավելորդ քաշն ավելի զգալի ու խորը անձնական բացասական ապրումներ Է առաջացնում, քան իր համար իդեալական զուգընկեր գտնելու անկարողությունը: Ըստ որում՝ ցանկալի քաշի, կազմվածքի ու արտաքին տեսքի պահպանումը նրանց կողմից ավելի բարձր Է գնահատվում, քան մտերիմ մարդու հետ ռոմանտիկ կապը:

«Եվրոպացի կանանց շրջանում իրենց քաշի հարցն առաջին տեղն Է գրավել կենսական գերակայությունների շարքում»,-հայտարարել Է հետազոտություն տվյալների ամփոփմանը մասնակցած պրոֆեսոր Պեմ Սպարը: «Դա մեծապես պայմանավորված Է ներկայիս արեւմտյան քաղաքակրթության առանձնահատկություններով, երբ կանանց գեղեցկությունը զուգորդվում Է նախեւառաջ լավ կազմվածքի հետ: Ստեղծվել Է այնպիսի իրադրություն, երբ ավելորդ քաշից տառապող մարդիկ բացասաբար են ընկալվում հասարակության կողմից»,-նշել Է նա:

Դիտվել է 1572 անգամ:
Print Friendly

Leave a Reply