Ուժեղ ջրհեղեղներ Թուրքիայի արևմուտքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2010 12:41

Ուժեղ ջրհեղեղներ են Թուրքիայի արևմուտքում: Մի քանի օր անընդմեջ այս տարածաշրջանում հորդառատ անձրևներ են տեղացել, որի հետևանքով մի քանի բնակավայրեր հայտնվել են ջրի  տակ: Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Բուրսա քաղաքում: Քաղաքի փողոցները փոխակերպվել են ջրի հոսքի և հոսող աղբյուսի: Ավտոմեքենայի վարորդները հանկարծակի են եկել, հարկադրված են եղել փրկարարներ կանչելու: Տեղի իշխանությունները ստիպված փակել են 10-յակ դպրոցներ, չեն աշխատում շուկաները և խանութները:Արտակարգ ծառայությունները այժմ փողոցներն են մաքրում: Վերջին տվյալներով` 1 մարդ է զոհվել, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել:

Դիտվել է 1452 անգամ:
Print Friendly

Leave a Reply