Կարմիր բանակի ազգային հուշահամալիրը Իսրայելում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2010 12:29

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնաժողով է հրավիրել, որը պետք է զբաղվի ազգային հուշահամալիրի գնահատման հարցերով: Հուշահամալիրը կկանգնեցվի` ի պատիվ խորհրդային զորքերի, որոնք ապահովեցին  նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակը: Հուշահամալիրը նախատեսվում է կանգնեցնել  Նեթանիա քաղաքի ծովի ափին:Սա խորհրդային զորքերի առաջին հուշարձանը կլինի` ազգային կարգավիճակով:Նեթանյահուի խոսքով`հուշահամալիրը երախտագիտության դրսևորում է ռուս ժողովրդի հանդեպ, որ  «խիզախորեն  պայքարեց նացիստների դեմ և առանցքային դեր խաղաց Երկրորդ համաշխարհային պատերազմում` հիտլերյան կոալիցիայի դեմ պայքարում»: Մրցույթի մասնակցության հայցերը կընդունվեն մինչև 2011 թվականի վերջը: Այդ մասին տեղեկացնում է Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացին:

Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly

Leave a Reply