Լեհաստանը Ռուսաստանից ստացավ 7 հատորանոց փաստաթղթեր Սմոլենսկի օդային աղետի վերաբերյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2010 12:13

TVN24 հեռուստաալիքով Լեհաստանի գլխավոր դատախազ Անջեյ Սերեմետը տեղեկացրել է , որ Լեհաստանը ռուսական կողմից ստացել է նախագահ Կաչինսկու ինքնաթիռի օդային աղետի հետաքննության առնչությամբ 7 նոր հատոր: Ապրիլի 10-ին Սմոլենսկի մերձակայքում աղետի է ենթարկվել Լեհ Կաչինսկու Տու-154 ինքնաթիռը: Զոհվել է 96 մարդ, որոնցից 88-ը ուղևորներ էին, իսկ 8-ը անձնակազմի անդամներ: Զոհվածների մեջ էին երկրի նախագահը, նրա կինը, երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ: Նրանք ուղևորվում էին Կատին, որպեսզի մասնակցեին սգո արարողությանը: Ինքնաթիռը աղետի է ենթարկվել թանձր մառախուղի պայմաններում:« Փաստաթղթում կա 52 արձանագրություն` մարմինների ինքնության բացահայտման վերաբերյալ. սրանք շատ թանկագին նյութեր են:  Այս փաստաթղթերում ներառված են 40 վկաների ցուցմունքներ: Հենց այսօր թարգմանիչները կսկսեն թարգմանել ստացված փաստաթղթերը»,_ ասել է Սերեմետը: Լեհաստանի գերագույն դատախազը հերքել է որոշ ԶԼՄ-ների վկայություններն այն մասին, թե ինքնաթիռը անսարք է եղել , և հայտնաբերվել է վառելիքի արտահոսք, ինչը կարող էր օդային աղետի պատճառ լինել: Կարելի է հաստատել, որ վառելիքի հոսք չի եղել».- հայտարարել է նա:

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply