Քննարկել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | October 15, 2010 11:13

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանn երեկ  ընդունել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակին, դրանց խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Սահակյանը կարեւորել է սփյուռքի նախարարության կողմից Ստեփանակերտում հայկական լրատվամիջոցների եւ լրագրողների 5-րդ համաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում համահայկական նշանակություն ունեցող միջոցառումների անցկացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման լավագույն միջոցներից է:

Երկուստեք նշվել է, որ այդպիսի միջոցառումների կազմակերպումը պետք է կրի մշտատեւ բնույթ:

Դիտվել է 1714 անգամ:
Print Friendly

Leave a Reply