Ո՞վ էր Ռոման Բերեզովսկուն «նեղացնողը»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 15, 2010 11:36

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Սոչիի «Ժեմչուժինա» թիմի հաևձակվող Ռոբերտ Զեբելյանը գրավել է Հայաստանի ազգային ընտրանու ներկայիս դարպասապահ, մերձմոսկովյան «Խիմկի» թիմի կազմում հանդես եկող Ռոման  Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Այս ակումբները հանդես են գալիս ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում:  35-րդ տուրի շրջանակում կայացած խաղում «Ժեմչուժինան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Խիմկիի» նկատմամբ: 48-րդ րոպեին հյուրերից Իգնատովիչը 11 մետրանոց տուգանային հարվածով բացել է հաշիվը:Բայց 52-րդ րոպեին Զեբելյանը  հուժկու հարվածով վերականգնել է հավասարակշռությունը: 67-րդ րոպեին 11 մետրանոց տուգանային հարվածով  Շիշելովը երկրորդ անգամ է անախորժություն պատճառել  Բերեզովսկուն:

Դիտվել է 1824 անգամ:
Print Friendly

Leave a Reply