Ասֆալտապատվում է Նորատուսի կենտրոնական ճանապարհը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2010 10:58

Համաշխարհային բանկի տրամադրած 90 միլիոն դրամով արդեն երկու ամիս Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում ընթանում են կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, մոտ 700 մետր երկարության ճանապարհահատվածի ասֆալտապատմամբ ամբողջությամբ ավարտվելու է գյուղի 2,3 կմ կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որը մեկնարկեր էր նախորդ տարիներին:

Կառուցվում է ջրահեռացման համակարգ, հիմնանորոգվում են մայթերը, տեղադրվում գիշերային լուսավորության ցանց: Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն:Շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն հոկտեմբերի վերջերին: Գյուղապետի հավաստմամբ` կենտրոնական փողոցի հիմնանորոգումն իրենց հնարավորություն կտա առաջիկա տարիներին մտածել նաեւ գյուղի ծայրամասային փողոցների բարեկարգման մասին:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply