Խոշոր չափերի տուգանք`թմրադեղերի շրջանառության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2010 10:57

Միացյալ Նահնգներում CVS Pharmacy դեղատների ցանցը, որում կա 7,1 հազար դեղատուն, ռեկորդային բարձր տուգանք կվճարի`75 մլն դոլար չափով:Երկրի Գերագույն դատախազության ճնշման տակ  այս ցանցը պատասխանատվություն է վերցրել թմրանյութեր պարունակող դեղորայքի շրջանառության նկատմամբ հսկողության օրենքի խախտման առնչությամբ: Այս կերպ CVS-ը կխուսափի քրեական հետապնդումից: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ` CVS-ը առանց սահմանափակման վաճառել է բրոնխների հիվանդության համար նախատեսված` փսևդոէֆեդրին դեղը, որից տնայնագործական պայմաններում ստանում են մետամֆետամին թմրանյութը: Դա հանգեցրել է թմրանյութերի ապօրինի շրջանառությանը Կալիֆորնիայում, Նևադայում, Արիզոնայում, Ջորջիայում, Հարավային Կարոլինայում և ևս 20 նահանգներում:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply