Իսրայելը Գազայում դիտավորյալ սպանել է անմեղ քաղաքացիների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2009 17:13

israelԸնթացիկ տարվա հունվարին պաղեստինյան Գազայի հատվածի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմի մասնակից զինվորականները խոստովանել են, որ իրենց ղեկավարներից հրաման են ստացել տարածքը ռմբակոծելիս` խտրականություն չդնել քաղաքացիների և «Համաս» շարժման զինյալների միջև: Զինվորականների հրապարակված խոստովանությունում, որի տեսանյութը զետեղվել է «Al Jazeera» կայքէջում, ասվում է, որ իսրայելցի հրամանատարները պատերազմի օրերին հանձնարարել են սպանել անմեղ քաղաքացիներին, որովհետև «բոլորը թշնամիներ են. անհրաժեշտ է բոլոր միջոցներով հաղթել պատերազմում` հնարավորինս նվազագույնի հասցնելով իսրայելական բանակի նյութական և մարդկային վնասները»:

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply