Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակութունը Կիպրոսի Հանրապետությունում է

Պաշտոնական, Օրվա լուր | | October 15, 2010 10:52

Երեկ  կեսօրին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակութունը ժամանեց Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Արման Սահակյանը, Մարտին Սարգսյանը, Ալեքսան Պետրոսյանը:

Օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը: Կարճատեւ առանձնազրույցից հետո Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների նախագահները լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ:

Նրանք բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները, այս համատեքստում կարեւորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը: Հովիկ Աբրահամյանը եւ Մարիոս Գարոյանը համոզմունք հայտնեցին, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն կլինի արդյունավետ եւ առավել կզարգացնի ու կամրապնդի երկու երկրների համագործակցությունը:

Նիկոսիայում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը այցելեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատ, մասնակցեց լիագումար նիստին: Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահին հասցեագրված ողջույնի արարողություն:

Նույն օրը, ինչպես հղորդում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը,  Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply