Քլինթոն. «Եթե Իրանը չբանակցի, կշարունակի ապրել շրջափակման պայմաններում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2009 17:09

clinton1ԱՄՆ Պետքարտուղարը հայտարարել է, որ իր երկիրը դեռևս պատրաստ է Իրանի հետ երկխոսության` Թեհրանի միջուկային ծրագրի հարցով, սակայն միաժամանակ ընդգծել է, որ բանակցությունների համար տրվող ժամկետը վերջնական չէ. «Ժամանակը չի կարող անսահմանափակ լինել Իրանի համար»,-ասել է Հիլարի Քլինթոնը: Նա կոչ է արել Իրանի ղեկավարներին` կամ ինտեգրվել միջազգային հանրությանը, կամ էլ շարունակել ճանապարհը շրջափակման պայմաններում: Քլինթոնը միաժամանակ քննադատել է իրանական իշխանությանը` ընդդիմադիրների բողոքի ցույցերին բռնությամբ պատասխանելու գործելաոճի համար:

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply