Ադրբեջանում պարտք ունեցող քաղաքացիներին արգելվել է հեռանալ երկրից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 15, 2010 1:19

Ադրբեջանում ֆինանսական պարտքերի հետ կապված դատական որոշումները չկատարած անձանց ժամանակավորապես արգելվել է հեռանալ երկրից: Այդ մասին «APA-Economics»-ին հայտնել է Արդարադատության նախարարության գլխավոր գործադիր վարչության պետ Խանլար Զեյնալովը:

Դատական որոշումների կատարման բնագավառում օրենսդրության որակավորման արդյունքում դատական որոշումները չարամտորեն չկատարող անձանց նկատմամբ պատասխանատվությունը կոշտացվել է: Քրեական օրենսգրքի՝ դրա հետ կապված հոդվածներով պատիժները ծանրացվել, կատարածու չինովնիկների լիազորություններնն էլ ընդլայնվել են: Խ.Զեյնալովի խոսքերով, կատարածուներին տրվող նոր լիազորությունների համաձայն, դատական որոշումները կամովի չկատարող պարտատերերի՝ երկրից հեռանալու իրավունքը սահմանափակվում է: Եթե պարտք ունեցող անձը դատական որոշումը չի կատարում անհարգելի պատճառով, սահմանափակումն իրագործվում է կատարածու չինովնիկների հանձնարարությամբ:

Բացի այդ, դատական որոշումները միտումնավոր չկատարվելու պատճառով տուգանքի պատժաչափը ֆիզիկական անձանց համար բարձրացվել է 500-1000 մանաթով, կամ էլ` փոխարինվել 10 օրվա բանտարկությամբ, պաշտոնատար անձանց համար՝ 1000-3000 մանաթով, իսկ իրավաբանական անձանց համար՝ 3000-5000 մանաթով: Խ.Զեյնալովը հայտնել է, որ այդ միջոցառումներն սկսել են արդյունք տալ, եւ որ մի շարք դատական որոշումներ արդեն ի կատար են ածվել:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply