Ավտովթար հենց Ազգային ժողովի շենքի դիմաց. միմյանց են բախվել 3 մեքենաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2010 0:11

Քիչ առաջ, ժամը 21։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի է ունեցել ավտովթար. միմյանց են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 62 ՏՕ 297, «ՕՊԵԼ» մակնիշի 01 ՏԼ 204 համարանիշների եւ «Լեքսուս» մակնիշի (ՋԻՊ) ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով երկու հոգի (մեկ կին եւ մեկ երիտասարդ տղա) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական եւ Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներ: Նրանց ինքնությունը ճշտվում է:

Այս պահին Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում փողոցի այդ հատվածում, որի պատճառով երթեւեկությունն այդ կողմում փակված է:

Ականատեսների վկայությամբ, «Լեքսուսի» համարանիշները պետական են եղել, սակայն մինչ ճանապարհային ոստիկանների ժամանելը, ինչ-որ անձինք դրանք հանել են:

Վթարի վայր ժամանեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, ով սկսեց ճշտել ավտոմեքեաների վարորդների ինքնությունն ու տեղազննություն իրականացնել։

Դիտվել է 1905 անգամ:
Print Friendly

Leave a Reply