Իշխանությունները փակել են օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործարանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2010 0:02

«Շող» յուղի եւ ձեթի գործարանից արտանետվող վատ հոտերի վերաբերյալ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի 167 բնակիչների դիմում-բողոքի հիման վրա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հարցում էր ուղղել ՀՀ Բնապահպանության նախարարին:

Վերոնշյալ գրության առնչությամբ, նախարարության կատարած լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը սեպտեմբերի 18-ից արտադրական գործունեություն չի ծավալում: Նախարարության կողմից սույն թվականի հոկտեմբերի 11–ին կազմվել է թիվ 000029 հանձնարարականը, որի համաձայն հոտազերծման պրոցեսի ժամանակ մթնոլորտ թողնված արտանետումների նվազեցման համար ընկերությունը մինչեւ նոյեմբերի 1-ը պետք է տեղադրի լրացուցիչ սարքավորում եւ նշված աշխատանքները կատարելուց հետո միայն վերսկսի արտադրական գործունեությունը:

Նշենք, որ «Շող» յուղի եւ ձեթի գործարանը պատկանում է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո):

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply