Ադրբեջանի բանակում առկա «դեդովշինայի» մասին տեսանյութը ցնցել է աշխարհը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 14, 2010 23:40
Ադրբեջանի բանակում առկա սահմռկեցուցիչ «դեդովշինան» եւ կամայականությունը ցնցել են աշխարհը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բիզիմ յոլ»-ը գրում է, որ հոկտեմբերի 13-ի երեկոյան անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով, իսպաներենով, թուրքերենով եւ այլ լեզուներով հրապարակվող մամուլի ինտերնետային կայքերում շարունակվել են Ադրբեջանի բանակում առկա աներեւակայելի կամայականության փաստերի վերաբերյալ մեկնաբանությունները: Դրա պատճառը «Facebook» ցանցում Ադրբեջանի բանակում տեղի ունեցած մի դեպքի տեսանյութի տեղակայումն է: Բջջային հեռախոսով նկարահանված տեսապատկերները համաշխարհային մամուլում գնահատվել է որպես «մարդու արյունը սառեցնող» իրադարձություն: Տեսանյութում երկու սպա զինվորներին շարք են կանգնեցրել եւ աքացիներ ու ապտակներ են հասցրել նրանց: Ադրբեջանի բանակի սպաները 19 զինվորների զորանոցում շարք կանգնեցնելուց հետո հերթով ծեծել են բոլորին: Սպաներից հետո` կամ նրանց նման մի սպա, կամ էլ հրաման կատարող մեկ այլ զինվոր հերթով բռունցքով խփել է բոլորին: Երկրորդ «բռունցքի սեանսի» ժամանակ կրծքին դաջվածք ունեցող, մականունով մի սպա քացով հարվածներ է հասցրել զինվորներին: Տեսանյութը ցանցում տեղադրած անձը ոչ մեկնաբանություն չի արել:
Մի օր առաջ համաշխարհային մամուլում ասվում էր, որ տեսապատկերները պատկանում են Թուրքիայի բանակին, քանի որ զինվորներին խոշտանգող սպաների որոշ խոսքեր լսվում են, որոնք ընկալվել էին որպես թուրքերեն: Սակայն, հետո տեսանյութի որոշ հատվածներում նկատվել են Ադրբեջանի դրոշն ու Իլհամ Ալիեւի նկարը, ինչն էլ հիմք է տվել պնդելու, որ այդ զարհուրելի արարքը կատարվում է ադրբեջանական բանակում: Երեկ երեկոյան արտասահմանյան մեդիա կառույցները սկսել են ուղղումներ տարածել, որ փաստը տեղի է ունեցել ոչ թե Թուրքիայում, այլ՝ Ադրբեջանում: Իրադարձության մեկնաբանության մեջ համաշխարհային մամուլը գրել է, որ «դա տեսնողների մոտ ապստամբություն բարձրացնելու չափ կատաղություն է առաջանում»: «Տեսանյութում զինվորների դեմքերը պարզ երեւում են եւ, այդ տեսակետից, իրավապահ մարմիններին դժվար չի լինի փաստի բացահայտումը», -եզրահանգել է «Բիզիմ յոլ»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
