Ծրագրեր` ուղղված սոցիալական բեռի թեթևացմանը
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 14, 2010 22:07
Հոկտեմբերի 14-ին ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել է “Սոցիալապես անապահով երեխաներին ՀՀ պետական ուսումնական հաստատությունների կողմից անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման ենթակա գումարների մասին”: Համաձայն հրամանի` պետական ուսումնական հաստատություններում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկը կիրականացվի 2010-2011 ուստարվա սկզբի դրությամբ սովորողների թվաքանակին` ըստ դասարանների և համապատասխան դասարանի դասագրքերի ամբողջական խմբաքանակի դիմաց ներդրվող գումարին համամասնորեն: “Դասագրքերի շրջանառու հիմնադրամին” հանձնարարվել է իրականացնել յուրաքանչյուր ուսումնական հաստատությանը վճարման ենթակա գումարների հաշվարկը և մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը ներկայացնել այն նախարարություն: Բացի այդ, “Դասագրքերի շրջանառու հիմնադրամին” հանձնարարվել է մշակել և մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը նախարարություն ներկայացնել համաձայնեցման` պետական հանրակրթական հաստատությունների և ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի միջև կնքվելիք պայմանգրի ձև, որով կսահմանվեն հանրակրթական հաստատություններում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընտրության և վերջիններիս անվճար դասագրքեր տրամադրելու պայմանները:
Նախարարի այս հրամանը միտված է անապահով ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանը, հանրակրթական դպրոցներում, անկախ ընտանիքի սոցիալական դրությունից, բոլոր աշակերտների համար որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ ու հավասար պայմանների ապահովմանը:






Facebook
Tweet This
Email This Post
