Հանրապետությունում հոկտեմբերի 15-ին ամենուրեք սպասվում են տեղումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 14, 2010 19:30

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ին եղանակը կպայմանավորվի ցիկլոնի անցմամբ:

Ամենուրեք սպասվում են տեղումներ, տեղ-տեղ կդիտվեն առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին մի փոքր կբարձրանա: Մայրաքաղաքում այս գիշեր եւ ուրբաթ սպասվում է անձրեւ: Օդի ջերմատիճանը գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Ինչպես հաղորդեցին «Meteo-TV»-ից, Երեւանում ռադիոակտիվությունը 16 մկռ/ժամ է, օդի հարաբերական խոնավությունը` 71 %, մթնոլորտային ճնշումը` 668 մմ ս.ս: Գեոմագնիսական դաշտը կլինի կայուն, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գնահատվում է 1: Երեւանում սպասվում է գիշերային ժամերին +11, ցերեկը` +22 աստիճան, Շիրակում, համապատասխանաբար, +3, +15, Կոտայքում` +3, +15, Գեղարքունիքում` +3, +15, Լոռիում` +4, +19, Տավուշում` +7, +20, Արագածոտնի լեռներում` +3, +15, Արագածոտնի նախալեռներում` +6, +21, Արարատում` +10, +22, Արմավիրում` +10, +22, Վայոց ձորի լեռներում` +3, +15, Վայոց ձորի նախալեռներում` +10, +22, Սյունիքի հովիտներում` +10, +27, Սյունիքի նախալեռներում` +5, +21, Արցախում` +10, +22, Ջավախքում` +7, +19 աստիճան:

Դիտվել է 3029 անգամ:
Print Friendly

Leave a Reply