ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 14, 2010 18:22

Հարց. – Այսօր տեղեկատվություն է տարածվել ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում տեղի ունեցած հանցագործությունների եւ դրանց հետ Հայաստանի քաղաքացիների առնչության մասին: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այդ տեղեկությունները:

Պատասխան. – Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաեւ ՀՀ քաղաքացիներ:

Անհրաժեշտության պարագայում, Հայաստանի համապատասխան մարմինները, բնականաբար, պատրաստ կլինեն համագործակցել իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար:

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply