Արթուր Մալոյանը` գոլի հեղինակ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Արփի Հարությունյան | July 16, 2009 18:01
Երեկ Կրասնոդարում կայացած ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղում գոլի հեղինակ է դարձել Արթուր Մալոյանը:
Մոսկվայի «Սպարտակի» հայ հարձակվողը հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս, սակայն այս անգամ նա , այդ հնարավորությունը ստանալով, արդարացրել է իրեն:
Կրասնոդարի համանուն թիմի հետ հանդիպման 74-րդ րոպեին Մալոյանը դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը և բացել խաղի հաշիվը: Իսկ «Սպարտակը» առավելության է հասել 2:1 հաշվով:






Facebook
Tweet This
Email This Post
