Լրագրողների համաժողովը շարունակում է աշխատանքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | October 14, 2010 17:09

Արդեն երրորդ օրն է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում է «Լրագրողների 5-րդ համահայկական համաժողվի »աշխատանքը:

Սփյուռքի նախարարը խիստ կարևորում է ընտրված վայրը` Հայաստանի համար ունեցող խորհրդանշական նշանակության համար:

Սփյուռքից, Հայաստանից ու Արցախից մոտ 200 լրագրող ելույթներ են ունենում, խնդիրներ առաջ քաշում և պարզապես շփվում, կոնտակտներ փոխանակում միմյանց հետ:

Լիբանանյան «Ազդակ» օրաթերթիից Շահան Գանտահարյանն ասում է, որ առաջին անգամ է մասնակցում համաժողովին, և սա լավ առիթ է աշխարահասփյուռ հայկական մամուլի այլ ներկայցուցիչների հետ շփվելն ու ծանոթանալը:

Համաժողովի ընթացքում հեռուստակամուրջ կազմակերպվեց Լոս Անջելոսի հայ լրագրողների ու վերլուծաբանների հետ, որի ընթացքում քննարկվեցին համաժողովի թեմային առնչվող հարցեր:

Համաժողովի մասնակիցների հետ հանդիպեց ԼՂՀ ՊՆ նախարար Մովսես Հակոբյանը, ով ասաց, որ ԼՂՀ բանակում վիճակը թեև մտահոգիչ է, բայց ոչ կատաստրոֆիկ:

Հակոբյանը կարևորեց ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքները տարածաշրջանում. «բայց դրանից, իհարկե, խնդրի բարդությունը չի նվազում»:

Լրագրողներն այցելեցին նաև ԼՂՀ Ազգային ժողով և հանդիպեցին ԱԺ նախագահ Արմեն Ղուլյանի հետ:

Դիտվել է 1639 անգամ:
Print Friendly

Leave a Reply