Արամ Աբրահամյան.«Համաժողովի թեման պետք է ավելի նեղ ընտրվեր»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | October 14, 2010 16:30

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը` երկու օր մասնակցելով   Համահայկական 5-րդ համաժողովի աշխատանքներին, եզրակացնում է, որ նման դեպքերում պետք է ընտրվի ավելի նեղ թեմա: «Ղարաբաղը և Ադրբեջան, Թուրքիա հակամարտության ենթատեքստով անվտանգության ապահովման խնդիրները այլ թեմա է, Սփյուռքը այլ խնդիր,- ասաց նա,- չնայած նման դեպքերում ասվում է, որ դրանք բոլորը համահայկական խնդիրներ են, բայց մեր մոտ ամեն ինչ խառնվում է իրար»:

Աբրահամյանն ասաց, որ համաժաողովին մասնակցում է որպես անհատ մարդ, այլ ոչ թե «Առավոտ» օրաթերթի խմբագիր. «Լրագրությունն ու քարոզչությունը տարբեր և միմյանց հետ կապ չունեցող բաներ են»:

«Առավոտի» խմբագիրն առաջարկում է կոնկրետանալ և կողմնորոշվել ստրատեգիայի բովանդակության  հարցում, քանի որ փիառի կազմակերպման և տեխնիկական այլ հարցերը լուծելի են, եթե որոշված է թիրախը:

«Որոնք են մեր ազգի նպատակները, եթե դուրս գանք երազանքների շրջանակներից,- հարցնում է նա,- եթե մենք որոշենք ինչ ենք ուզում, մնացածը լուծելի խնդիրներ են»:

Նա պատմում է, որ առիթ է ունեցել ծանոթանալու և շփվելու դեյազ, տրենդ և այլ հայտնի ադրբեջանական լրատվական կայքերի խմբագիրների հետ: «Նրանք բոլորն էլ մոտ 30 տարեկան, սափրված, անգլերենի լավ իմացությամբ երիտասարդներ են, որոնց բովանդակությունը Ռամիլ Սաֆարովն է,- ասում է նա,- նրանք ունեն հստակ որոշած թիրախ. Հայաստանը թույլ է, տնտեսապես շրջափակված է և այլն: Նրանք օգտագործում են նաև հայ ընդդիմադիր մամուլում և ոչ միայն մամուլում եղած հրապարակումները մեր դեմ»:

Աբրահամյանը հիշեցրեց Դերենիկ Դեմիրճյանի գողացված կիսանդրու վերաբերյալ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի ռեկացիան, որն ասել է, թե հայերը բարբարոս և բռի ազգ են, որ այսպես են վարվում մեր արժեքների հետ: «Նրանք վերցնում և եղած փաստերն օգտագործում են մեր դեմ,- մեկնաբանում է Աբրահամյանը,- ադրբեջանցիներն ասում են, դե եթե նրանք են ասում, որ բարբարոս են, ուրեմն… »

Աբրահամյանը սա նաև կապում է այն հանգամանքի հետ, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում. «դրանով է պայմանավորված, որ մենք կարողանում ենք ազատ խոսել մեր բացերի մասին»:

Դիտվել է 1783 անգամ:
Print Friendly

Leave a Reply