Տարօրինակ արծաթափայլ օբյեկտներ Նյու Յորքի երկնքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2010 16:40

Նյու Յորքում`Մանհեթթենի շրջանում, 10-յակ մարդիկ ականատես են եղել արտասովոր` արծաթափայլ մարմինների. շատերը ենթադրել են, որ դրանք թռչող ափսեներ են: Ոստիկանությունը հավանական է համարել դրանց օդապարիկ լինելը:: Ամերիկյան Daily News թերթի մեկնաբանի դիտարկմամբ`թեպետ երկինքը պարզ է եղել, սակայն փայլփլող օբյեկտը դիտելը այնքան էլ հեշտ չի եղել:Ամերիկյան տիեզերագնացության դաշնության մասնագետները երևույթը արտասովոր են որակել: Հիշեցնենք, որ 1 շաբաթ առաջ ականատեսները թռչող օբյեկտներ են նկատել Չինաստանում. Շանհայ և Պեկին ժամանող ինքնաթիռները երկար պտտվել են օդում` մինչև թռչող օբյեկտները անհետացել են: Նրանք վառ լույսեր են նկատել օդակայանից 2,5-3 կմ հեռավորության վրա:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply