Մոսկվայում Սարգսյանն ու Ալիևը ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրի. այս կարծիքին են Երևան-Մոսկվա տեսակամուրջի անդամները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2009 16:45

ՏեսակամուրջԼեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ հուլիսի 17-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից մեծ ակնկալիքներ չկան. այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեցին Երևան-Մոսկվա տեսակամուրջի հայ և ռուս մասնակիցները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վաղը` հուլիսի 17-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա: Նույն օրը տեղի է ունենալու ՀՀ ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Հուլիսի 18-ին նախատեսվում է նաեւ ՀՀ, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինն ասում է, որ Սարգսյան-Ալիև մոսկովյան հանդիպումը ԼՂ  հիմնահարցի կարգավորման հեթական` 6-րդ քայլն է: Ըստ Ժարիխինի` հանդիպման ընթացքում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի, կլինեն միայն քննարկումներ:

Տեսակամուրջի մասնակիցները կողմ են հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. դա բխում է երկու կողմերի շահերից:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծման երկու ուղղություն ունի` տարածաշրջանային, այսինքն` Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան, և միջազգային` ԱՄՆ, Ռուսաստան և այլն»:

Թե’ ռուս և թե’ հայ բանախոսները համակարծիք են, որ ԼՂ  խաղաղ բանակցային կարգավորումը դեռևս տարիներ կտևի:

«Լեռնային Ղարաբաղը տարածք է, որտեղ ապրում են մարդիկ և ունեն ձայնի իրավունք, Ղարաբաղն ընդունել է իր քաղաքական որոշումը, և բանակցային գործընթացում նրա ներգրավվածությունը պարտադիր է»,-ասում է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհանիսյանն ասում է, որ այդ փաստաթուղթը չի վերացնում հիմնահարցի ռազմական կարգավարման վտանգը, հակառակը` վտանգը սրում է:

Տեսակամուրջի մասնակիցները համոզված են` խաղաղ բանակցային գործընթացում պետք է լինեն լուրջ փոխզիջումներ` ընդորում և’ Հայաստանի և’ Ադրբեջանի կողմից:

«Ադրբեջանը պետք է հեռու մնա ռազմատենչ հայտարարություններից, թե չէ այն ժամանակ էլ Ադրբեջանը ուժեղ էր իր զինամթերքով և մարդկային ռեսուրսներով, բայց մենք հաղթեցինք»,-ասում է տիկին Նաղդալյանը:

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply