ԱՄՆ_-ում բացահայտվեց «Միրզոյան- Թերջանյան» կազմակերպության խարդախության ծավալները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 14, 2010 16:21
Ամերիկյան իշխանությունները բացահայտել են պատմության մեջ խոշորագույն խարդախության գծակարգը Medicare համակարգում` տարեցներին բժշկական օգնության դաշնային ծրագրի շրջանակներում: Մանհեթենի հարավային օկրուգի դաշնային դատախազությունը հանցավոր խմբավորման 44 անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցել. Նրանք նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթողներ են: Ձերբակալվել է 41 կասկածյալ` Նյու Յորքից, Լոս Անջելեսից, մյուսները որոնման մեջ են:Կազմակերպիչները հայկական ծագում ունեն, և այդ հանցավոր կազմակերպությունը կրում է պայմանական`« Միրզոյան- Թերջանյան կազմակերպություն» անունը:Ամերիկյան ինտերնետային կայքէջի փոխանցմամբ` կազմակերպության մեջ կան նաև ռուսազգիներ, ուկրաինացիներ, Ղազախստանի քաղաքացիներ: Հանցավոր կազմակերպությունը իրացրել է 163 միլիոն դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
