Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | հոկտեմբերի 14, 2010 15:56

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Օգտվելով առիթից` Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և հաջողություն մաղթել Ռուսաստանի տնտեսության վերելքի ուղղությամբ կատարվող լայնամասշտաբ ձեռնարկումներին` համոզմունք հայտնելով, որ բարեկամ Ռուսաստանի տնտեսական հզորացումը նաեւ զարգացման լուրջ ազդակ է Հայաստանի տնտեսության համար:

Հայաստանի Նախագահը եւ Ռուսաստանի վարչապետը քննարկել են հայ–ռուսական համագործակցության օրակարգային խնդիրներ:-

Դիտվել է 1548 անգամ:

Leave a Reply