Անջելինա Ջոլիին արգելեցին նկարահանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2010 15:54

Բոսնիայի և Հերցեգովինայի իշխանությունները չեղյալ են համարել այս երկրի տարածքում 1992-1995 թթ պատերազմի վերաբերյալ կինոնկար հանելու թույլտվությունը, քանի որ սյուժեն համարել են ոչ ճշմարտացի: ԶԼՄ-ների տվյալներով` սա մի սիրո պատմություն է բռնաբարված բոսնուհու և նրան տանջող սերբ տղամարդու միջև: Տեղի BHR1 ռադիոկայանը  հաղորդում է, որ կինոնկարի առնչությամբ « Կանայք` պատերազմի զոհեր» բոսնիական կազմակերպությունը  բողոք է արտահայտել:« Այդ պատմությունը  սուտ է: Բռնաբարված հազարավոր կանանց շրջանում չկա մեկը, որ պատմի զոհի սիրո մասին: Մենք թույլ չենք տա նսեմացնել մեր ցավը»,- հայտարարել է կազմակերպության ղեկավար  Բակիրա Խասեցիցը: Տեղեկացնենք, որ այս տարի օգոստոսին Անջելինա Ջոլին հայտարարել է իր ուժերը ռեժիսուրայում փորձելու մասին: Կինոնկարի նկարահանումները սկսվել են աշնանը Հունգարիայում և պետք է շարունակվեն Բոսնիայում: Գլխավոր դերերում ընտրված դերասանները Բոսնիայից և Հերցեգովինայից են: Դերասանուհին 2007 թվականին վավերագրական կինոնկարի ռեժիսոր էր: Բոսնիան և Հերցեգովինան 1992 թվականին հայտարարեցին Հարավսլավիայի Դաշնային Սոցիալիստական Հանրապետության կազմից դուրս գալու մասին, որից հետո հանրապետությունում պատերազմ սկսվեց: Այն  շարունակվեց մինչև1995 թվականը: Զոհերի ճշգրիտ թիվը չի սահմանվել:Անկախ փորձագետների կարծիքով` զոհվել է 100 հազար մարդ` հիմնականում բոսնիացի մահմեդականներ:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply