Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Իսպանիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարի հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 16, 2009 17:36
Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին` 8 –րդ տուրում Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց առաջատարի` ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:
Հայ գրոսմայստերը մրցում էր սև ֆիգուրներով: Պարտիան կարճատև էր: Մրցակիցները կատարեցին ընդամենը 17 քայլ: Մովսիսյանն ունի 4 միավոր: Իսկ մրցաշարի միանձնյա առաջատարը Նակամուրան է` 6 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
