Արգենտինական «Էստուդիանտես» ֆուտբոլային ակումբը չորրորդ անգամ դարձավ Լիբերթադորեսի գավաթի խաղարկության հաղթող
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 16, 2009 17:24
Ֆուտբոլի Լիբերթադորեսի գավաթի խաղարկությունում հաղթեց արգենտինական «Էստուդիանտես» ֆուտբոլային ակումբը:
Այս մրցաշարում ուժերն են չափում Հարավային Ամերիկայի երկրների չեմպիոն ակումբները: Այն նման է Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարին, սակայն եզրափակչում թիմերը միմյանց հետ երկու խաղ են անցկացնում:
«Էստուդիանտեսի» ֆուտբոլիստները մեկ շաբաթ առաջ սեփական հարկի տակ ոչ-ոքի էին խաղացել բրազիլական «Կրուզեյրոյի» հետ` 0:0: Իսկ ահա, պատասխան հանդիպումում նրանք կամային հաղթանակ տարան` 2:1 հաշվով:
Այսպիսով, «Էստուդիանտեսը» 39-ամյա ընմիջումից հետո կրկին տիրացավ պատվավոր ավարին: Իսկ ընդհանրապես, արգենտինական այս ակումբը Լիբերթադորեսի գավաթի խաղարկությունում հաղթել է 4 անգամ:






Facebook
Tweet This
Email This Post
