Աշխարհի նոր` ամենացածրահասակ մարդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2010 14:39

Գինեսի ռեկորդների գրքում հայտնվեց աշխարհի ամենացածրահասակ մարդը`55 սմ հասակով: Նա 18-ամյա Գյանդերա Տապա Մագարն է Նեպալից: Ծնողները նրա թեկնածությունը ներկայացրել են ավելի վաղ, սակայն Գինեսի ռեկորդի գրքի հրատարակիչները այդ հայցերը մերժել են `պարզաբանելով, որ նեպալցին մինչ չափահաս դառնալը կարող է աճել: Այժմ իրավիճակը այլ է. նա կարող է պաշտոնապես վերցնել կոլումբացի Էդվարդո Նինո Էրնանդեսի տիտղոսը: Վերջինիս հասակը 70 սմ է: Գյանդերա Տապա Մագարի կշիռը կազմում է 5,5 կգ. Նա ծնվել է 600 գրամ կշռով: Մոր` Դհանա Մայիի վկայությամբ` մանկիկը տեղավորվել է իր ձեռքի ափի վրա, իսկ ամուսինը նրան տեղավորել է գրպանում: Հորը մինչև հիմա զարմացնում է որդու  ցածրահասակ լինելը, որովհետև մյուս` 13-ամյա  որդին նորմալ հասակ ունի: Մինչ  Էդվարդո Նինո Էրնանդեսը` աշխարհում ամենացածրահասակ մարդը չին Հե Պինպինան էր, սակայն նա մահացավ անցյալ տարի մարտին

Դիտվել է 1908 անգամ:
Print Friendly

Leave a Reply