Շոտլանդիայում կանգնեցնում են հակաֆաշիստ արջի արձանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2010 13:27

Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում նախատեսվում է կանգնեցնել արջի հուշարձանը, որը 1939 թվականին օգնել է լեհ զինվորներին գերմանացի ֆաշիստների դեմ կռիվներում: Հակաֆաշիստ- արջի հուշարձանը կշռում է 200 կգ ,և ծախսը կազմել է 200 հազար Ֆունթ սթեռլինգ:Լեհական 22-րդ գումարտակի զինվերները, ովքեր կռվում էին դաշնային զորքի կազմում, անտառից վերցրել էին արջի ձագին և պահել են իրենց մոտ: Նրան տվել էին շարքային Վոյտեկ անունը, ինչը թարգմանաբար նշանակում է հաջողակ զինվոր:Արջը դարձել էր այդ ստորաբաժանման թալիսմանը: Նա ոչ միայն բարձրացնում էր զինվորների տրամադրությունը, այլ նաև մարտադաշտում բազմիցս խիզախում էր: Հատկապես հիշարժան է 1944 թվականին Մոնտե Կասսինոյի մոտակայքում տեղի ունեցած մարտը, երբ  Վոյտեկը ինքնակամ իր ընկերներին կրակի միջով մարտական զենք հասցրեց` հրետանու համար: Պատերազմից հետո Վոյտեկը բնակվեց Էդինբուրգի  կենդանաբանական այգում, ուր նա անցկացրեց իր « թոշակառու» տարիները մինչև իր կյանքի վերջը:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply