ԱՄՆ-ն ոչնչացնում է իր ամենահզոր ջերմամիջուկային ռումբը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 14, 2010 13:06
Չորեքշաբթի ԱՄՆ-ի`էներգետիկայի նախարարությանն առընթեր` միջուկային անվտանգության ազգային վարչության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները անցնում է իր ամենահզոր ջերմամիջուկային B-53. ռումբերի չեզոքացմանը: Այս տեսակ զենքը կաապասարքավորի Տեխասի նահանգի Ամիրիլլո քաղաքի մերձակայքում գտնվող` Փենթեքս ձեռնարկությունը: Այդ առնչությամբ ընդունված որոշումը համապատասխանում է նախագահ Բարաք Օբամայի միջուկային զենքի քանակի կրճատման վերաբերյալ հայտարարությանը:Աղբյուրը չի տեղեկացնում, թե որքան ռումբ է ապասարքավորվելու, սակայն ամերիկացի անկախ փորձագետների տվյալներով` ԱՄՆ-ի պաշտպանության իրավասության տակ կա այդ տեսակի 50 զենք: B-53 զենքի հզորությունը 9 մեգատոնն է, երկարությունը կազմում է 3,8 մետր, շառավիղը`1,3 մետր, կշիռը`4 տոննա: B-53 ռումբերը արտադրվել են 1962 թվականի հունիսից մինչև 1965 թվականներն ընկած ժամանակահատվածում: Պենտագոնը ստացել է 340 այդօրինակ մարտագլխիկ, որոնք նպատակաուղղված էին խորհրդային ղեկավարության լավ ամրակայված` ստորգետնյա բունկերների ոչնչացմանը` պատերազմի դեպքում: Պայթյունի պարագայում` B-53 ռումբի հարվածային ալիքը ոչնչացնում է բացարձակ բոլոր շինությունները`6 կմ շառավղով և համատարած ավերում է`15 կմ շառավղով: 1980-ական թթ. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշել է B-53-ը հանել մարտական կազմից, մի մասը` ոչնչացնել, որոշ մասը պահել միջուկային մարտագլխիկների պահուստում: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ`1997 թվականին սպառազինությունից զենքը հանվել է :






Facebook
Tweet This
Email This Post
