Թուրքերը պատրաստ են իրենց տներում հյուրընկալելու Հայաստանից եկած ֆուտբոլասերներին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 16, 2009 16:59
ֆուտբոլի 2010 թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական 5-րդ խմբում ընդգրկված Թուրքիայի և Հայաստանի հավաքականները հոկտոմբերի 14-ին մրցելու են Թուրքիայում:
«rian.ru կայքը ներկայացնում է, որ թուրք մոլի երկրպագուները պատրաստ են հայ մարզասերերին ընդունել իրենց տներում:«Մենք ցանկանում ենք լավագույն ձևով մեր տներում ընդունել Հայաստանից Թուրքիա- Հայաստան հանդիպումը դիտելու եկած հյուրերին: Վստահ ենք, որ Թուրքիան Կայսերիում հիանալի կկազմակերպի այն խաղը, որը լինելու է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում»,- հայտնել են թուրքերը:
Դիտվել է 1204 անգամ:





Facebook
Tweet This