Հաստատված է «Օսկարին» հավակնող արտասահմանյան կինոնկարների ցուցակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 14, 2010 12:23
Ամերիկյան կինոակադեմիան հաստատել է այն կինոնկարների ցուցակը, որոնք հավակնում են Օսկարի`« Արտերկրի` լավագույն կինոնկար» կոչմանը: Կդիտվեն աշխարհի 65 երկրներից կինոնկարներ: Առաջին անգամ մրցույթին կմասնակցեն Եթովպիայից և Գրենլանդիայից ներկայացված կինոնկարներ: Գլխավորում է թիվ 53 –ի տակ գտնվող` ռուս ռեժիսոր Ալեքսանդր Ուչիտելի «Երկրամաս» կինոնկարը:Անվանակոչված կինոնկարների վերջնական ցուցակը կներկայացվի 2011 թվականի հունվարի 25-ին:«Օսկարների» հանձնման 83-րդ արարողությունը տեղի կունենա 2011 թվականի փետրվարի 27-ին Լոս Անջելեսում:






Facebook
Tweet This
Email This Post
