Միջազգային խաղաղապահները` ևս 1 տարի Աֆղանստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2010 12:06

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել ևս 1 տարի`մինչև 2011 թվականի հոկտեմբերը, երկարաձգել ՆԱՏՕ-ի միջազգային առաքելությունը Աֆղանստանում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ`Խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել թալիբների ,«Ալ Ղաիդա» և մյուս ծայրահեղական խմբավորումների աճող ակտիվության առնչությամբ: Նրանք ընդգծել են Աֆղանստանի կառավարությանը արտերկրի զինվորականության օգնության կարևորությունը` մասնավորապես տեղի անվտանգության ծառայության և ազգային բանակի կադրերի պատրաստման իմաստով: Միջազգային խաղաղապահների զորակազմը հաշվվում է 143 հազար մարդ:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply