Վերականգնել են աֆղանցի աղջկա դեմքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2010 11:50

Աֆղանցի աղջկա` Աիշայի, ում նկարը տպվել էր ամերիկյան Time ամսագրի շապիկի վրա,վերափոխել են դեմքը`դնելով արհեստական քիթ: 18-ամյա  օրիորդի նկարն ուներ հետևյալ մակագրությունը.«Ինչ կլինի, եթե թողնենք Աֆղանստանը»: Սա աղմկալի բանավեճերի պատճառ դարձավ: Վիրահատությունը կատարել է Կալիֆորնիայում Պիտեր Գրոսսմանը`այրվածքների հիմնադրամի հիմնադիրը: Նա ակտիվ գործունեություն է տարածում բռնությունների դեմ և անվճար պլաստիկ վիրահատություններ է կատարում: Աիշայի քիթն ու ականջը կտրել էր նրա` թալիբ ամուսինը, որովհետև կինը փորձել էր նրանից փախչել: Ոմանք դժգոհություն են հայտնել Times ամսագրի շապկի վրա լուսանկարի հրապարակման համար, կարծիք հայտնելով, թե դա զգացական շանտաժ է, որպեսզի արդարացվի ամերիկյան զորակազմի ներկայությունը Աֆղանստանում: Այս շաբաթվա սկզբում Աիշան կրկին  լրագրողների ուշադրության կենտրոնում էր. Նա ստացավ «Համբերատար սիրտ» հատուկ պարգևը Մարի Շրայվերի` Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կնոջից:

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply