Դեմիեն Հըրսթ. աշխարհի ամենաթանկ արվեստագետը

ՄՇԱԿՈՒՅԹ | | May 27, 2009 10:54

ֆորմալինի լուծույթի մեջ ցու֊ցադր֊վող սատ֊կած ոչխարը հենց ավետարանական այլաբանությունն է մո֊լորված ոչխարի մասին:

Իհար֊կե, անգլիացի ար֊վես֊տագետ Դեմիեն Հըրսթի գործում, ով այս տար֊վա ապ֊րիլին Կիևի Pinchukartcenrte ար֊վես֊տի կենտ֊րոնում ներ֊կայաց֊րեց իր նոր «Ռեք֊վիեմ» նախագիծը, ո֊րը նաև ամբողջաց֊նում է 90-ականներից մինչև հիմա ար֊ված ստեղծագործությունները:

44-ամյա բրիտանացի Դեմիեն Հըրսթն աշխար֊հի ամենաթանկ ար֊վես֊տագետն է, ով 2008 թվականին ստեղծագործությունների գներով իրենից հետ թո֊ղեց ամերիկացի Ջաս֊պեր Ջոնսին: 2007-ին միայն «Սնահավատություն» (Superstition) ցու֊ցահանդեսը վաճառ֊վեց 25 մլն դոլլարով:

Մահացություն, հավատ, բժշկություն, գիտություն, բարեկեցություն` ահա Դեմիեն Հըրսթին հետաքրք֊րող թեմաներից մի քանիսը, ո֊րոնք անընդհատ վարիացիաների են ենթարկվում նրա գործերում:

damienhirstvirginmother1

«Կույս Մարիամ»

Հըրսթի գործերի մակերեսային նկարագրությունն ավելի է բնո֊րոշում դրանք, քան մեկնաբանության համար բանալիների փնտրտու֊քը, ո֊րով֊հետև նրա գործերը հարուստ են սրբապատ֊կերային սխեմաներով`կույս Մարիամ, անառակ որդի, մո֊լորված ոչխար, խաչելություն և այլն: Կիևյան ցու֊ցահանդեսում սրբապատ֊կեր֊ներին ծանոթ դիտողը կիմանա, որ ապակիների արանքում տեղադր֊ված կմախքը («Խաչելություն») խաչ֊ված Քրիս֊տոսն է, կույս Մարիամը` բիո֊լո֊գիական արարած` ո֊րովայնի բաց֊վածքում երևացող պտղով, իսկ մայրության գաղափարն էլ ներ֊կայաց֊վում է ոչ թե մանկան և մոր գո֊րովագին տիպով, այլ եր֊կու տար֊բեր ցու֊ցապահարաններով` մեկում հորթ, մյուսում` կով, որ ներ֊կայաց֊նում է իրարից բաժանված մորն ու երեխային:

Կենդանիների պաշտ֊պանությունն այնպիսի կիրք է առաջաց֊նում, որ քիչ է մնում հռչակվի, թե ավելի լավ է կենդանիներին սիրել, քան մարդկանց: Այս կոնտեքստում Հըրսթի` «Ցանկացած հար֊մար֊ավետություն ձեռք է բեր֊վում ամեն ինչին ներ֊հատուկ սուտն ընդունելուց» գործը մարդկության պատ֊մությունը ներ֊կայաց֊նում է կենդանիներով` կտոր֊ների բաժանված. եթե կենդանիներն ավելի սիրելի են, ուրեմն ար֊ժանի են պատ֊մությունն իրենցով ներ֊կայաց֊նել:

Հըրսթը բազմաթիվ գործեր ունի, ո֊րոնք նվիր֊ված են քրիս֊տոնյա մար֊տիրոս֊ներին և նահատակներին, որտեղ նահատակի ոչ մի պատ֊կեր չկա, փոխարենը` դեղատան պահարաններ են` դեղերով, բժշկական անոթներով, ար֊յան հետ֊քերով, գործիք֊ներով, ո֊րոնք կարող էին լինել չար֊չարանք֊ների գործիք֊ներ: Բո֊լոր թեմաներն էլ հանգում են մահվան գաղափարին: Հըրսթը հավասարակշռում է գիտական և կրոնական աշխար֊հայացքները: Եթե գիտությունը փաս֊տում է մահը, ապա դա Հըրսթին չի խանգարում մահը կաս֊կածելի դարձնել: «Մահվան ֆիզիկական անհնարինությունն ապ֊րողի մտքում» գործում մահը հանդես է գալիս ֆորմալինի լուծույթի մեջ պահվող մեծ շնաձկան տես֊քով, ո֊րի համար հեղինակը ծախսել է մոտ 50.000 դոլլար:

Հըրսթը ժամանակակից լեզվով վերականգնում է հին հսկայածավալ պրակտիկաները, ինչ֊պես հին եգիպ֊տական մումիաների պրակտիկան կրկնում է անմահությունն իմիտաց֊նող ֆորմալինի մեջ պահված կենդանիներով:

damienhirst

Քրիստոնյա մարտիրոսներին նվիրված աշխատանքը

Բայց երևի Հըրսթը ներ֊կայաց֊նում է ոչ թե անմահությունը կամ դրա սիմվոլիկ պահպանության միջոց֊ները, այլ` որ ապ֊րողը մահն իր համար չի պատ֊կերաց֊նում: Ապ֊րողի համար մահը միշտ էլ մի բան է, որ տեղի է ունենում միայն ուրիշների հետ, և, թերևս, այս մտասևեռումն է, որ կենտ֊րոնական է Հըրսթի գործերում:

Հըրսթի շնաձուկը եր֊կար չդիմացավ, ֆորմալինի լուծույթով պահարանի մեջ սկսեց կամաց-կամաց փոխել իր ֆորման`քայքայվել, իսկ հեղուկը փոխեց իր գույնը:

Ձախո֊ղումը Հըրսթը վերագրեց այն փաս֊տին, որ Սաաչիի գալերեան ֆորմալինի լուծույթին ինչ-որ գունաթափող հեղուկ է խառ֊նել: Երբ Սաաչին ցանկացավ վաճառել գործը, Հըրսթը փոխեց շնաձուկը մեկ այլ շնաձկով: Այս պրո֊ցեսում միայն ֆորմալինով պահպանելու տեխնո֊լո֊գիան ար֊ժեցավ 100.000 դոլլար: 2004թ. սփյուռ֊քահայ Կակոսյանի գալերեան շնաձուկը վաճառեց ամերիկացի կո֊լեկցիո֊ներ Սթիվ Կո֊հենին 8 մլն դոլլար ար֊ժո֊ղությամբ, որ ժամանակակից ար֊վես֊տի համար տրվող ամենաբարձր գներից էր:

Շնաձուկը փոխելը հարց առաջաց֊րեց, թե արդյոք նոր շնաձուկը նույն ար֊վես֊տի գործն է: Հըրսթը պատաս֊խանեց, թե այս դեպ֊քում օ֊րիգինալ

մտահղացումն ավելի կարևոր է ար֊վես֊տի օ֊րիգինալ գործից:

damienfor-the-love-of-god-2007

Հըրսթը «Աստծո սիրո համար» գործի հետ

Մահվան թեմայով եր֊կու հայտ֊նի գործերից մյուսը`«Աստծո սիրո համար», որ ցու֊ցադր֊վել է Կիևում, մար֊դու իս֊կական ատամներով և 8601 հատ

ադամանդով ծածկված գանգ է «որ խո֊սում է մահվան մասին բարեկեցիկ ապ֊րող մար֊դու լեզվով: Գանգը ժպտում է, Հըրսթը խաղում է մահվան

հնարավորության և անհնարինության գաղափար֊ների հետ: Գործի գինը տատանվում է 14-15 մլն դո֊լլարի մեջ:

Դիտվել է 1752 անգամ:
Print Friendly

Leave a Reply