Մերոնք` օտար հավաքականներում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | հոկտեմբերի 14, 2010 11:37
Մինսկում կայացած սամբոյի աշխարհի երիտասարդների առաջնությունում Բելառուսը ներկայացնող 62 կգ քաշային Վահե Թութխալյանը դարձել է չեմպիոն: Նա եզրափակչում առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցիչ Բաղդատ Ժարիլգելովի նկատմամբ: Վահե Թութխալյանը Հայաստանի անվանի սամբիստ, աշխարհի բազմակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի որդին Է:Ռուսաստանը ներկայացնող 56 կգ քաշային Ռուսլան Բաղդասարովը և գերծանրքաշային Պավել Սարիբեկյանը արժանացել են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալների: Վահեն անվանի սամբիստ, աշխարհի բազմակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի որդին Է:
Դիտվել է 1326 անգամ:





Facebook
Tweet This