Բոլոր`33 լեռնագործները փրկվեցին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 14, 2010 10:56
33 լեռնագործներից վերջինին հաջողությամբ երկրի մակերևույթ դուրս բերեցին Չիլիի Սան Խոսե հանքահորից: Այս կերպ` 22 ժամ 37 րոպե անց ավարտվեց փրկարարական աշխատանքների վերջին փուլը.լեռնագործները գետնի տակ մնացին 70 օր: Փրկարարական աշխատանքների վայրում մնացել են միայն մի քանի փրկարարներ: Այդ ընթացքում աշխատանքներին հետևում էին Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան, լեռնագործների հարազատները, ավելի քան 1500 լրագրողներ: Գետնի տակ ամենից երկար մնաց լեռնագործների կապիտանը`54-ամյա Լուիս Ուրսուան: Հատկապես նա կգրանցվի Գինեսի նոր ռեկորդների գրքում: Իր գործընկերների խոսքով` Լուիս Ուրսուլան ամուր, բայց քաղաքավարի մարդ է« Նրանից երբեք վատ խոսքեր չեն լսվել: Մանկուց նա կորցրել է հորը և ստիպված է եղել օգնելու 6 կրտսեր եղբայրների դաստիարակությանը:






Facebook
Tweet This
Email This Post
