Խոշոր ավտովթար Ղազախստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2010 10:34

Չորեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ղազախստանում: Կարագանդայի մարզում ուղևորատար ավտոբուսը բախվել է«ԿամԱզ« մակնիշի մեքենային:11 մարդ է զոհվել, 7 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տվյալներով`միջադեպը տեղի է ունեցել Ալմա Աթի- Եկատերինբուրգ խճուղու վրա: Միջքաղաքային Mercedes ավտոբուսը`17 ուղևորներով, բախվել  է ԿամԱզ-ին և այրվել է: 10 ուղևորներ տեղում են մահացել: Բոլոր տուժածները Ուզբեկստանի քաղաքացիներ են, նրանց անձի ինքնությունը պարզվում է:  Չորեքշաբթի նույն խճուղու վրա ԿամԱզ-ին բախվել է Թեմիրթաու- Բալխաշ երթուղու` Setra ուղևորատար ավտոբուսը, որում գտնվել է 24 ուղևոր: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply