Միգրեն
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | հոկտեմբերի 14, 2010 10:27
Անգարը կամ, ինչպես ժողովուրդն է ասում, միգրենը գլխացավ է, որն առաջանում է գլխուղեղի զարկերակների պարբերական սեղմման ու լայնացման հետևանքով: Բնորոշ է ցավի տեղակայումը գլխի միայն մի հատվածում: Միգրենը բժշկության համար բարդագույն խնդիր է համարվում այն առումով, որ դրա առաջացման պատճառները կարող են խիստ տարբեր լինել, իսկ արդյունքը մեկը` գլխացավ: Այն հաճախ վարակիչ հիվանդության, գերհոգնածության, սեռական կյանքի չարաշահման հետևանք է, իսկ կանանց մեծ մասի մոտ նախորդում է դաշտանային փուլին: Հայտնի է, որ արյան բարձր ճնշումը, սթրեսը կամ գլխի սինուսային ալերգիկ ռեակցիաները նույնպես կարող են սինուսային գլխացավի պատճառ դառնալ:
Երբեմն գլխացավն ազդարարում է արյունատար անոթների վտանգահարույց վիճակի (անևրիզմ կամ խցանումներ) կամ էլ գլխի ուռուցքների առաջացման մասին:
Միգրենը գլխի արյունատար անոթների ժամանակավոր լայնացման հետևանքով առաջացած տրոփող միակողմանի ցավ է, որն աստիճանաբար ուժեղանում ու տևում է մի քանի րոպե կամ նույնիսկ` մի քանի օր:
Ախտանշաններն ու բուժումը
Միգրենով տառապող յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ 10-30 րոպե առաջ նկատվում է աուրա (նոպային նախորդող վիճակ): Այդ ժամանակ հիվանդը լույսի առկայծումներ է ունենում աչքերում, տեսողության ժամանակավոր կորուստ ու անզգայություն: Միգրենի մյուս տեսակը, որի ժամանակ բացակայում է աուրան, անվանում են սովորական միգրեն: Այն պարբերական բնույթ ունի (ամսվա մեջ` 2-4 նոպա): Դրանք հիմնականում զգայական սթրեսների հետևանք են:
Սնունդը նույնպես կարևոր է,օրինակ` հաճախ ցավի պատճառ կարող են դառնալ հնացած պանիրը, շոկոլադը, հավի լյարդը, երշիկեղենը, ցիտրուսներն ու կոֆեինը: Նոպաները կարող են հաճախանալ ալկոհոլային խմիչքների, հոգնածության, եղանակային կտրուկ փոփոխությունների, ցրտերի, դաշտանի ձվազատման կամ էլ հղիության պատճառով: Մեծ նշանակություն ունի նաև ժառանգականության գործոնը: Գլխացավի նոպան հաճախ ուղեկցվում է սրտխառնուքով, փսխումով, լույսի նկատմամբ գերզգայնությամբ: Սուր գլխացավի պատճառով մարդը ոչ լիարժեք կյանքով է ապրում, քանի որ նոպայի ժամանակ հորիզոնական դիրքը թեթևություն է բերում: Եթե կինը տառապում է միգրենով, ապա խորհուրդ է տրվում խուսափել հակաբեղմնավորիչ դեղահաբեր ընդունելուց: Դրանք կարող են հաճախացնել գլխացավերը: Երեխաների միգրենը կարող է սննդային ալերգիաների հետևանք լինել (պանիր, շոկոլադ և ընկույզներ):
Փնջաձև գլխացավը (միգրենային նևրալգիա) նման է միգրենին, սակայն ընթացքով ավելի բարդ է: Հիմնականում այս տեսակը պատահում է տղամարդկանց մոտ: Փնջաձև արագ զարգացող գլխացավը կարող է տևել 15 րոպեից մինչև 3 ժամ: Այն կարող է քնածին արթնացնել: Հիվանդի աչքերն արցունքոտվում են, քիթը լցված է , փակ: Ի տարբերություն սովորական միգրենի, փնջաձև միգրենի նոպայի ժամանակ մարդը խիստ գրգռված է, որպեսզի կարողանա պառկել: Օրվա ընթացքում նոպան կարող է կրկնվել, ընդ որում, այդ վիճակը կարող է երկարաձգվել մինչև 6-8 շաբաթ: Դրանից հետո ցավերը կարող են անհետանալ ու մեկ տարի չանհանգստացնել:
Փնջաձև գլխացավը կարող է հաճախանալ ալկոհոլի, անոթալայնիչ դեղամիջոցների, նիտրատների, հակահիստամինային դեղորայքի հետևաքով: Այս դեպքում ժառանգականության գործոնը դեր չունի: Թե՛ միգրենը և թե՛ փնջաձև գլխացավը համարվում են անոթային հիվանդություններ, քանի որ դրանց առաջացման ժամանակ արյունատար անոթներում փոփոխություններ են կատարվում:
Եթե տառապում եք քրոնիկական միգրենով, ու դրա առաջացման պատճառները ձեզ հայտնի են, ապա դեղամիջոցներից բացի, կարող եք ժողովրդական փորձված միջոցներ կիրառել:
–Օգտագործել ցավը հանգստացնող ու քնաբեր դեղորայք: Կարելի է ոտքերը տաք ջրի մեջ դնել, տաք թրջոցներ` գլխին: Գլուխը ձիգ փաթաթել և տաք ըմպելիք օգտագործել:
– Եթե միգրենի նոպայի ժամանակ գլխի մի կեսը կարմրում է, ուրեմն պետք է այդ կողմում սառը խծուծ, իսկ ոտքերը` տաք ջրի մեջ դնել: Իսկ երբ կարմրությունն անցնի, ապա կարելի է տաք խծուծներ դնել: Եթե կարմրություն չի նկատվում, ապա կարելի է ամբողջ գլուխը փաթաթել սրբիչով, իսկ քունքերին կիտրոնի կտորներ դնել:
–Գլուխը մերսել ճակատից դեպի ծոծրակ շարժումներով:
–Ականջի մեջ դնել կարմիր բազուկի կամ էլ սոխի հյութով թրջված խծուծ:
–Ականջների հետնամասում ու քունքերին կարելի է դնել կտորի մեջ փաթաթած թթու կաղամբ և գլուխը սրբիչով փաթաթել:
– Թարմ ձուն բաժակի մեջ հարել, վրան ավելացնել եռացրած կաթ , խառնել ու խմել: Այս գործողությունը պետք է կատարել մի քանի անգամ:






Facebook
Tweet This