Չինաստանը դատապարտել է Թուրքիային` չինական արտադրանքը բոյկոտելու կոչեր անելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 16, 2009 16:07
Չինաստանի առևտրի նախարար Յաո Ցզյանը Թուրքիայի` չինական արտադրանք գնելուց զերծ մնալու իր բնակչությանն արված կոչերն անպատասխանատու է անվանել: Ավելի վաղ Թուրքիայի առևտրի նախարար Նիհաթ Էրգունը, անդրադառնալով վերջին ամսվա ընթացքում Չինաստանի հյուսիս–արևմտյան Սինցզյան–ույղուրական ինքնավար շրջանում ույղուրների և հաների միջև նոր թափ առած ազգամիջյան բախումներին, Չինաստանը մեղադրել էր թյուրքական ծագման ույղուր բնակչության ցեղասպանության մեջ` կոչ անելով չգնել չինական արտադրության ապրանք: Նմանատիպ տեսակետ էր հայտնել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Չինաստանի առևտրի նախարարը, սակայն, ասել էր նաև, որ ազգամիջյան բախումների միջադեպը չի կարող առիթ դառնալ Չինաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարաման, իսկ ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ 1949-2009 թթ. ընթացքում այս ազգության ներկայացուցիչների թիվը Չինաստանում եռապատկվել է, Սինցզյան–ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչիում բախումների արդյունքում դրա ներկայացուցիչների մահը ցեղասպանություն անվանել հնարավոր չէ:
AFP գործակալություն
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
